Հա

Հասարակական

Առաջիկայ հինգ տարւայ ընթացքում 30-ից մինչեւ 50 մլրդ. նոր սարք կը միանայ համացանցին, պնդում են «Թւային էկոնոմիկայի ենթակառուցւածքային կարիքները» (Expanding Participation and Boosting Growth: The Infrastructure Needs of the Digital Economy) զեկոյցի հեղինակները, որը տարածւել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացւող Համաշխարհային տնտեսական համաժողովում (ՀՏՀ)՝ նւիրւած է Արեւելեան Ասիայի հարցերին, տեղեկացել է «Արմէնպրես»-ը:

Published in Այլ

Իրանի հետ բանակցելու նպատակով՝ Թեհրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի պատւիրակութիւնը, որը գլխաւորում է կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալներից Տերօ Վարջորանտան:
Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցութիւնների հերթական փուլի ընթացքում կողմերը քննարկելու են նախապէս ձեռք բերւած հինգ կէտանոց համաձայնութեան առկախ մնացած երկու կէտերի իրագործման խնդիրը:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի դատարանը ամերիկուհուն պարտադրել է Մերիլանդի Արւեստների թանգարանին վերադարձնել Ռենուարի կտաւը, որը նա 7 դոլարով գնել էր հնամաշ իրերի շուկայում,- գրել է «Վեստի»-ն։

Published in Այլ

Աշխարհի ամենայարմարաւէտ քաղաքների լաւագոյն հնգեակը կազմելիս The Economist Intelligence Unit (EIU) հրատարակութեան փորձագէտները գնահատել են 140 խոշոր քաղաքների կեանքի որակը։ Վերլուծելով տւեալները եւ բաժանելով 5 կատեգորիայի՝ կեանքի անվտանգութիւն, առողջապահական ծառայութիւններ, մշակոյթ եւ շրջակայ միջավայր, կրթութիւն, քաղաքային ենթակառուցւածքներ, նրանք կազմել են հետեւեալ վարկանիշային ցուցակը, որը ներկայացրել է «luxlux.net»-ը։

Published in Այլ

Համաշխարհային բանկի հրապարակած նոր զեկոյցի համաձայն՝ Հայաստանի տնտեսութիւնն ամենամոնոպոլիզացւածն է նախկին ԽՍՀՄ-ի ու Արեւելեան Եւրոպայի երկրների շարքում: Այս մասին նշւած է Համաշխարհային բանկի երեւանեան գրասենեակում ներկայացւած՝ «Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մշակում՝ կուտակում, մրցակցութիւն եւ կապ» զեկոյցում:

Published in Հասարակական

2010 թւականից «Times Higher Education» ամսագիրը, «Thomson Reuters» մեդիա եւ տեղեկատւական ընկերութեան հետ համատեղ, ներկայացնում է աշխարհի լաւագոյն համալսարանների տարեկան վարկանիշային ցուցակը («THE World University Rankings»), որը համալսարանների լաւագոյն երեք համաշխարհային վարկանիշային աղիւսակներից (THE World University Rankings, QS World University Rankings եւ Academic Ranking of World Universities) մէկն է։

Published in Հասարակական

Քիմիական զէնքն արգելող կազմակերպութեան միջազգային փորձագէտները (ՔԶԱԿ) ստուգումներ են իրականացնում Սիրիայի 14 կառոյցներում, որոնք ենթակայ են ոչնչացման, ասւում է կազմակերպութեան տարածած հաղորդագրութեան մէջ: «Կառոյցների թիւը, որտեղ ստուգումներ են անցկացւում, ընդլայնւել է՝ հասնելով 14-ի»,- նշում է ՔԶԱԿ-ը:

Published in Քաղաքական

Bloomberg գործակալութեան փոխանցմամբ՝ անգլիական HSBC բանկի փորձագէտները գնահատական են տւել «Արաբական գարնան» վնասի չափին: Փորձագէտները մասնաւորապէս հաշւարկել են այն ընդհանուր չափը, որը նրանց կարծիքով՝ մինչեւ 2014 թւականի աւարտը կրելու են Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի տարածաշրջանի (Middle East and North Africa, MENA) 7 երկրները:

Published in Հասարակական

Այս պատմութիւնը կարող է որեւէ սարսափ ֆիլմից հատւած յիշեցնել. գերմանացի մի տղայ իր տատիկի տան տանիքում՝ փայտեայ հին արկղում, պատահաբար իսկական եգիպտական մումիա է յայտնաբերել,- յայտնել է «The Telegarph»-ը։ 10 տարեկան Ալքեսանդրը յայտնաբերել է ուշագրաւ նմուշը, երբ ուսումնասիրելիս է եղել տան տանիքը։ 

Published in Այլ
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։