Հա

Հասարակական

18/05/2014 - 10:00

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Կան խօսքեր, որոնք մտաբերում ես յատկապէս այն ժամանակ, երբ ազդւած լինելով քաղաքային կեանքի քառակուսի հոգեվիճակից կամ նոյնիսկ ոչինչ չբուրող ասֆալտի տարածւած ուրբան կենսաձեւից՝ գալիս են յիշեցնելու, որ փոշիանալ է սկսւել հասարակութեան մէջ վստահութեան յատկանիշը: Առանց օրինակներ նշելու դժւար թէ հնարաւոր լինի պատմութիւնը պատկերի վերածել:

ՀԱՏԻՍ

Կան խօսքեր, որոնք մտաբերում ես յատկապէս այն ժամանակ, երբ ազդւած լինելով քաղաքային կեանքի քառակուսի հոգեվիճակից կամ նոյնիսկ ոչինչ չբուրող ասֆալտի տարածւած ուրբան կենսաձեւից՝ գալիս են յիշեցնելու, որ փոշիանալ է սկսւել հասարակութեան մէջ վստահութեան յատկանիշը: Առանց օրինակներ նշելու դժւար թէ հնարաւոր լինի պատմութիւնը պատկերի վերածել:
Բանը նրանում է, որ մի-երկու օր առաջ, երբ գործով փողոց էի դուրս եկել, բջջայինս տրամադրեցի անցորդ ձեւացող մի մարդու, ով երկրի ծայրամասից եկածի բարբառով խնդրում էր հաւաքել ձեռքում ունեցած թղթի կտորի վրայ գրւած համարը: Գործն աւարտելուց դեռ րոպէներ չանցած, բջջայինիս վրայ տեղալ սկսւեցին սպառնալիքներով լեցուն հաղորդագրութիւններ, որոնք անկախ անհանգստութիւն պատճառելուց՝ սպառնում էին, որ հաշւեյարդար են տեսնելու եւ դեռ գործ պիտի յարուցեն օրէնքի շրջանակներում: Ինչ խօսք, երեւոյթը տեղն ու տեղը թեմա դառնալ սկսւեց ու առաւել հետաքրքիր տեսք ստացաւ ինձ համար յատկապէս այն ժամանակ, երբ ի պատասխան հաղորդագրութիւնների՝ զանգել փորձեցի եւ յայտնեցի, որ տւեալ անձին լուսանկարել եւ ցանկութեան դէպքում պատրաստ եմ այն տրամադրել կամ նոյնիսկ համապատասխան ատեաններ ներկայացնել: Կապն անջատւեց, բայց ոչ իմ կողմից: Անկախ այն բանից, թէ այլեւս իմ զանգերը մնում են անպատասխան, սակայն քեզնից անկախ՝ մտածել ես սկսում զարգացւող որեւէ սցենարի շուրջ, որը կարող է առնւազն միտքդ բացասական լիցքերով ողողել:
Մտածել ես սկսում նաեւ այն մասին, որ նման հաշւարկների մէջ մտնելով՝ նւազել է սկսում հասարակութեան բջիջների միջեւ փոխվստահութեան հետ կապւած բոլոր նախապայման համարւող յատկանիշերի ազդեցութեան դաշտը:
Ինչեւէ, զրոյցս ուղղւած չէ սարսափի տարածման կամ զգուշացնելու թեմային, սակայն համարելով, որ մամուլի առաքելութիւններից է նաեւ իրականութիւնները տեսանելի դարձնել եւ ներկայացնել այնպէս՝ ինչպիսին կան, ակամայ քեզ յուշում է, որ նման դէպքերը յաճախ գրանցւում են հէնց այնպիսի պայմաններում, երբ չես էլ պատկերացնում, թէ որտեղից եւ ինչ պայմաններում ես կրակել ինքդ քեզ վրայ...
Ինչեւէ, ինչքան ժամանակ որ անպատասխան կը մնան տւեալ համարին ուղղւած զանգերս, թեման շարունակելու է մնալ եւ զարգանալ որպէս կասկածանքի տեղիք տւող, եւ ինչ-որ տեղ, իրենից վտանգ ներկայացնող օրակարգերի ծրարում:
Հետաքրքիրն այն է, որ քաղաքային կեանքի չոր ու ցամաք հնարքների ստւերում զարգանում եւ կատարելագործւում են նաեւ դաւադրութեան ու «գլխին գործ սարքելու» մեթոդները: Հետապնդման ենթարկւելու մեթոդիկան շատ աւելի հեշտ է դրանից ազատւելու ելքեր փնտրելուց: Այսօրինակ երկրներում տիրող գրւած ու չգրւած օրէնքները կարող են գլխիդ օրօրւել սկսել յատկապէս այն ժամանակ, երբ կողմերից մէկը թրծւել եւ անցել է օրէնքների սահմանած դալանների միջով: Այսպիսով՝ գնալով աւելի ես պարսպում շուրջդ, եւ անվստահութեան քողի թիկունքն անցած քեզ հեռու պահում ամենամարդկային՝ միւսներին օգնելու հաճոյքի ցանկութիւններից: Սա իր տեսակի մէջ քեզ հակասութիւնների գիրկը նետելով՝ երկմտանքի մէջ է գցելու հասարակութեան անվտանգութիւնը դրա անվստահելիութեան մէջ փնտրելու առումներով:
Թեման այնպիսին է, որ գուցէ շարունակելու առիթը հասունանայ: Մէկ է՝ դեռ զանգելու եմ...

Յարակից լուրեր

  • Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի
    Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի

    Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում Անկախութիւնից յետոյ փաստացի իրագործւել է «թոյլ պետութեան» մոդել։ Նէոլիբերալ գաղափարախօսութիւնը տասնամեակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակութեան բացարձակ մեծամասնութեան համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նիւթական եւ սոցիալական վիճակից, ձեւաւորեց մի նոր հասարակութիւն, որտեղ խառնւել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը։

  • Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
    Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

    Յուլիսի 9-ին Սպիտակ տանը, Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Իրանի՝ ուրանի հարստացման նորմերը գերազանցելու որոշմանը, Թեհրանին կոչ է արել «շատ զգոյշ լինել»:

  • «Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»
    «Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»

    «Փաստ» թերթը գրում է. «Աբովեանի քաղաքապետի ընտրութիւններից անցել է մի քանի օր, ու թերեւս կարող ենք աւելի սթափ գնահատել կատարւածը, տեղի ունեցածը վերլուծել աւելի գլոբալ համատեքստում, մանաւանդ՝ հետեւութիւններ անելու անհրաժեշտութիւն ունի իշխանութիւնն առաջին հերթին:

  • «Եթէ քաղաքացիական հասարակութիւնը մնայ այսօրւայ վիճակում, մենք ունենալու ենք ծանր յաղթանակ». Լարիսա Ալավերդեան
    «Եթէ քաղաքացիական հասարակութիւնը մնայ այսօրւայ վիճակում, մենք ունենալու ենք ծանր յաղթանակ». Լարիսա Ալավերդեան

    Ղարաբաղի հարց չկայ. այն լուծւած է Արցախի Հանրապետութեան ստեղծմամբ: Նրա ե'ւ սահմաններն են ուրիշ, ե'ւ անւանումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում ասաց «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • Թրամփը հերթական անգամ սպառնացել է Իրանին
    Թրամփը հերթական անգամ սպառնացել է Իրանին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ սպառնացել է Իրանին: Հերթական սպառնալիքի պատճառն այս անգամ եղել է ԱՄԷ-ի Ֆուջայրէ նաւահանգստում տեղի ունեցած միջադէպը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։