Հա

Հասարակական

14/09/2014 - 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Վերջապէս շոգն էլ շնչահեղձ եղաւ

Ամառային արձակուրդներն էլ կարծես շոգից շնչահեղձ ՝ վերջին շունչն են փչում:
Չնայած երեխաների աչքին ժամանակն այս երեք-չորս ամիսների ընթացքում շատ աւելի արագ է ընթանում, բայցեւայնպէս՝ մէկ է նրանք նաեւ հրապուրւած են Համահայկականով կամ էլ նոյնիսկ դպրոցական տարեշրջանի ամենաքաղցր առաջին շաբաթով:

ՀԱՏԻՍ


Ամառային արձակուրդներն էլ կարծես շոգից շնչահեղձ ՝ վերջին շունչն են փչում:
Չնայած երեխաների աչքին ժամանակն այս երեք-չորս ամիսների ընթացքում շատ աւելի արագ է ընթանում, բայցեւայնպէս՝ մէկ է նրանք նաեւ հրապուրւած են Համահայկականով կամ էլ նոյնիսկ դպրոցական տարեշրջանի ամենաքաղցր առաջին շաբաթով:
Այսպիսով՝ արագընթաց եղանակով ժամանակների վերջին շաբաթւայ սկզբում նոյն եղանակով մտածել ես սկսում բոլոր այն թեմաների ու երեւոյթների շուրջ, որոնց մասին խօսել կամ հետեւել ես թիկունքում թողած տարւայ ընթացքում, սակայն, յաճախ առանց որեւէ դրական արդիւնքի:
Միայն թւարկելու կարգով հնարաւոր կը լինի վերյիշել, որ, օրինակ, Սասուն քաղաքամասում դեռ չի կառուցւել ու կարծես ոչ մի հեռանկար էլ չկայ մայթակամուրջ կառուցելու համար: Չէ՞ որ ինչ հոգ, եթէ դպրոցական աշակերտներ կան երթեւեկող ամենաբանուկ եւ արագընթաց ճանապարհներից մէկի սրտում:
Կամ միութիւնների ինչ հոգն է, երբ քթի տակ թւով 15-ից 20-ի հասնող այսպէս ասած՝ պայթած դէմքերով, թմրանիւթի ու «տերեւի» վաճառքով տարւած հայ երիտասարդներ կան թաւալւող, եւ սա այն դէպքում, երբ միութիւնները պատանիների համար չունենալով հաճոյական ծրագրեր, նրանց դուրս հրելով միութեան տարածքից՝ դէպի պայթած դէմքերով այդ հարթակ են մղում:
Ինչեւէ, լրագրողի գործի մասին միայն մեղաւորներ փնտրելու տպաւորութիւն չթողնելու համար յաւելենք նաեւ, որ իւրաքանչիւր խնդիր մեր երկրում կարծես միայն հնարաւոր կը լինի լուծւած տեսնել, երբ համապատասխան ոլորտի ընտրութիւնների շրջանն է հասնում: Այսպիսով՝ մի փոքրիկ ժամանակացոյց կազմելով պարզ կը դառնայ, թէ յանուն համայնքի բարեկեցութեան, երբ է կարելի արդիւնաւէտ լրագրագրոհ նախաձեռնել: Սա, ի միջիայլոց:
Բուն նիւթից շատ հեռու չընկնելու համար՝ վերջակէտից առաջ լաւ կը լինի նշել, որ այս կապակցութեամբ մշակւում է մի նախագիծ, որով խնդիրը գործին առնչւող պատասխանատուների օրակարգում տեսնելու փորձ է արւելու:
Ինչեւէ, ամառն իր շոգ ու թմրեցնող շնչով տեղը զիջել է սկսում ամենաբոհեմական եղանակին, որից այնքան ակնկալիքներ կան սիւնակիս ծուլացած ընթացքն իր սպասւած հունի մէջ մտցնելու: Հէնց այսպիսի դրական լիցքերով էլ սկսում ենք մեր այսպէս ասած՝ նոր եթերաշրջանը, այն յոյսով, որ հարցերն ու խնդիրները անվերջանալի լինեն ու թեմաների առատութիւնը ապահովւած:
Իսկ Համահայկական խաղերի մասին այսքանը, որ խաղերին մասնակցած աւելի քան ութ հարիւր մասնակիցներից եթէ ասենք գոնէ կէսը լրջօրէն հետեւում են պատկան մարզաոճին, ապա ձեռի հետ կը ստանանք շուրջ 400 մարզիկ, որոնց միջից շուրջ 20-25-ը Իրանի ազգային հաւաքականում հանդէս գալու փորձ են ունեցել: Եւ եթէ սա որեւէ համայնքի համար լաւագոյն ցուցանիշ չհամարւի, ապա գոնէ ամենալաւերից է: Արդիւնք, որին հասնելու համար ինքը՝ Համահայկական խաղերը լաւագոյն թռիչքուղին է եղել իւրաքանչիւրի ինքնահաստատման դժւարին ճանապարհին: Պարզապէս պէտք է իրերը գնահատել իրենց իսկական դերուդիրքով: Եւ ինչ կայ դրա մէջ, եթէ բարձրաձայնենք, որ եղած բոլոր թերի-անթերի աշխատանքների կողքին պէտք է արժանին մատուցւի կազմակերպիչներին ու օժանդակող մարմիններին, չէ՞ որ պետական մասշտաբների այսօրինակ գործն արւում է առանց համապատասխան բիւջէների առկայութեան այն էլ սիրողական հարթակում:

Յարակից լուրեր

  • Թեհրանի քարաւանի առաջին մեդալները մէկ արծաթ, երեք բրոնզ սպորտային պարերի պարկետից
    Թեհրանի քարաւանի առաջին մեդալները մէկ արծաթ, երեք բրոնզ սպորտային պարերի պարկետից

    Սպորտային պարերի բաժնում Թեհրանը նոյնպէս իր բարձրորակ ներկայութիւնն ունեցաւ: solo ձեւաչափում 2-րդ հանդիսացաւ Նազէ Ասատրեանը Թեհրանի քարաւանին պարգեւելով առաջին արծաթը: Իսկ նոյն solo-ում 3-րդ տեղի արժանացաւ Իմելիա Աջունեանը բերելով երկրորդ գունաւոր մեդալը:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները մեկնեցին Հայաստան
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները մեկնեցին Հայաստան

    Կիրակի, 4 ոգոստոս 2019 թ.-ի գիշերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի 32 մարզիկները իրենց պատասխանատուների հետ միասին, գլխաւորութեամբ մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանի, մեկնեցին Երեւան, Հայաստան, իրենց մասնակցութիւնը բերելու Համահայկական մարզախաղերին, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում են հազարաւոր հայ մարզիկներ:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, այսօր՝ երկուշաբթի, 5 օգոստոս 2019 թ.-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը:

  • Համահայկական խաղերին մասնակցող Նոր Ջուղայի մարզիկները մեկնեցին հայրենիք
    Համահայկական խաղերին մասնակցող Նոր Ջուղայի մարզիկները մեկնեցին հայրենիք

    Օգոստոսի 6-17-ը Հայաստանում եւ Արցախում կայանալիք համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցող Նոր Ջուղայի պատւիրակութեանը Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, շաբաթ՝ 2019 թւականի օգոստոսի 3-ին։

  • Միջոցառում տարեցների համար «Ֆադաք» զբօսայգում
    Միջոցառում տարեցների համար «Ֆադաք» զբօսայգում

    Երկուշաբթի, 8 յուլիսի 2019 թ.-ին, Սասուն (Նարմաք) քաղաքամասի «Ֆադաք» զբոսայգում, Զարքեշ քաղաքամասի առողջապահութեան կենտրոնի (خانه سلامت زرکش) համագործակցութեամբ, տեղի ունեցաւ ծրագիր տարեցների համար: Սոյն ծրագրին մաս էր կազմում նաեւ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։