Հա

Հասարակական

16/12/2012 - 11:24

altՀԱՏԻՍ

Ամէն ինչի մեկնարկը որոշիչ է: Խօսքի, գործի, նոյնիսկ բոլոր մնայուն ընկերութիւնները սկիզբ են դրւում լաւ մեկնարկի վրայ:

Մեկնարկ, որի ուշացման պատճառով՝ կարող է նոյնիսկ ողջ յօդւածը ուշանալ եւ, բնականաբար տապալւել: Երեւի հէնց այս պատճառով է, որ սիւնակիս այս շաբաթւայ անդրադարձը եղաւ մէկ այլ մեկնարկի, ընդորում լաւ, «10 օր Իրանի լուսանկարիչների հետ» անւան տակ ցուցահանդէսների եւ թեմատիկ դասախօսութիւնների մասին: Փառատօնի պէս կազմակերպւած այս միջոցառումը մեկնարկել է երեքշաբթի, դեկտեմբերի 11-ին «Խանէյէ հոնարմանդան»-ում (Արւեստագէտների տանը):
Սա գուցէ հետաքրքրի «Մի լուսանկարի պատմութիւն» էջին հետեւող ընթերցողներին եւս:
Լուսանկարչութեան թեման բաց պահելով՝ շարունակենք, որ մեկնարկել է նաեւ ֆոտոլրագրութեան ամենահեղինակաւոր մրցոյթներից մէկը՝ «World press photo» մրցոյթը: Յայտագրւելու համար կամ առհասարակ յաւելեալ տեղեկութեան համար կարող էք այցելել նոյն հիմնարկութեան կայքէջ:
Մեկնարկել են նաեւ երկու այլ հեղինակաւոր մրցոյթներ՝ «Nikon»-ի եւ «Sony»-ի ամենամեայ «Ֆոտօ կոնտեստ»-ները: Յաւելեալ տեղեկութիւնների համար գրել մեզ՝ «Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։» հասցէով:
Յուսանք, որ նման տեղեկութիւնների փոխանակմամբ նոր էջ բացւի իրանահայ լուսանկարիչներին առաւել նպատակաուղղւած եւ ակտիւ տեսնելու գծով:
Իսկ մէկ այլ ուրախալի երեւոյթի մասին. շտապենք տեղեկացնել, որ շատ շուտով «Շիդ» անւանումը կրող ֆոտոմրցոյթին մասնակցելու յայտագրման մեկնարկն է տրւելու, որի մրցավարական կազմի անդամ է նշանակւել նաեւ Ալֆրէդ Եաղուբզադէն:
Այնպէս որ՝ հետեւէք մեր տեղեկատւութեանը:
Իսկ այս օրերի ամենահետաքրքիր ժամանցային  զբաղմունքի՝ «Աշխարհի վերջի» մասին «Աշխարհի վերջից» յետոյ կը խօսենք...
Յուսանք, որ ֆանտազիան հերիքի եւ այս բոլորը  դարձնենք ուրախ յիշողութիւն եւ ժամանց...

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։