Հա

Հասարակական

Items filtered by date: Շաբաթ, 03 Օգոստոսի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ԱՄՆ-ը սկսել է հրթիռների մշակումը, որոնք արգելւած են Փոքր եւ միջին հեռահարութեան հրթիռների վերացման պայմանագրով (ՓՄՀՀՊ):

Published in Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաւերացրել է արձանագրութիւնները, որոնք փոխում են Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) կանոնադրութիւնն ու իրաւարար կարգավիճակը:

Published in Միջազգային

Իշխանափոխութիւնից յետոյ նոր ձեւաւորւած կառավարութիւնը շտապեց հռչակել նաեւ «նոր» Հայաստանում քաղաքացու յաջողութեան հասնելու՝ իրենց կողմից խոստացւող բանաձեւը.

Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի գլխաւորած պատւիրակութիւնը Աւստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնէյում հանդիպել է Նոր Հարաւային Վելզի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի հետ, որը ղեկավարում է նահանգի Oրէնսդիր ժողովի խօսնակ Ջոնաթան Օ’Դեան։

ՀՅԴ երիտասարդական միութիւններ են գործում Արցախում, Հայաստանում եւ արտասահամանեան մի շարք երկրներում, մասնաւորապէս` Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Կիպրոսում, Յունաստանում եւ այլուր: Այդ բոլոր երկրների Երիտասարդական միութիւնների փոխհամագործակցութեամբ կազմակերպւում են բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ են հետապնդում. երիտասարդ սերունդներին աւելի մօտեցնել հայոց պատմութեանը, ծանօթացնել Դաշնակցութեան հետ եւ այնպէս անել, որ վաղւայ երիտասարդութիւնն աւելի ազգանւէր ու հայրենասէր լինի:

Օգոստոսի 1-ին Սիդնէյում տեղի է ունեցել Արցախի պատւիրակութեան անդամների հանդիպումը հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչների հետ։

Յուլիսի 30-31-ը, Ռամալլայում եւ Թել Աւիւում գումարւեց Սոցինտերնի (Ընկերվար միջազգայնականի, ԸՄ) ժողովը, նւիրւած պաղեստինաիսրայէլեան հակամարտութեան կարգաւորմանը՝ «Երկու պետութիւն» սկզբունքով։ Ժողովին մասնակցեցին կուսակցութիւններ Իսրայէլից եւ Պաղեստինից, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ Սոցինտերնի անդամ այլ կուսակցութիւններից։

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը օգոստոսի 1-ին UNESCO-ի ընդհանուր քարտուղար Օտրէ Ազուլէին յղեց նամակ մը, որուն մէջ զօրակցութիւն յայտնեց կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի ոլորտներուն մէջ միջազգային գործակցութեան ճամբով աշխարհի վրայ խաղաղութեան ու անվտանգութեան նպաստող UNESCO-ի առաքելութեան, ինչպէս նաեւ գնահատեց UNESCO-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնախումբի մշակութային, պատմական եւ բնական գոհարներու պահպանման ջանքերը:

Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։