Հա

Հասարակական

Նախորդ համարով շօշափւած զրոյցը շարունակելու ցանկութիւնը թեմայի խճճւած լինելու պատճառով՝ կարող է ինքնապտոյտի մատնւել, եթէ ստիպւած լինենք իրեղէն փաստերի վկայութեանը դիմել: Իսկ այն անտեսելու դէպքում՝ գուցէ թեման իր անգունացման հաշւին մղւի չոր տեսութիւններից կամ սեփական կարծիքից ելած մօտեցումների ստւերի գիրկը:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 15 Յունիսի 2014 10:00

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Հասարակութիւնները ենթարկւելով ժամանակակից կամ առօրեայ համարւող պահանջարկներին՝ կրում են այնպիսի փոփոխական տեսք, ինչի յատակում նստւածքի պատրաստւող անցողիկ մտքերն ու բոյն դրած գաղափարները առիթով ընդամէնը մի գարուն կեանք ունեցող բոյսերի պէս չեն հասցնում արմատաւորւել եւ ծաղկել նորովի:

Published in Ռադիօ Բառ
Երեքշաբթի, 10 Յունիսի 2014 09:50

35 տարի կարմիր քարտը՝ գրպանում

Գուրգէն Մուրադեանը այժմ հանդիսանում է Իրանի «մեծ ֆուտբոլի» հարթակում իրանահայ հատուկենտ անուններից մէկը, իսկ որպէս մրցավար՝ միակը:
Աւելի քան 35 տարի լինել կանաչ գորգի վրայ եւ ծաղկող իրանական ֆուտբոլի համար խաղալ կարմիր գծում, առնւազն պահանջելու է ամրակազմ ներւային համակարգ եւ, իհարկէ, հանգիստ բնաւորութիւն: Տպաւորութիւն, որն առաջացաւ նրա հետ մեր զրոյցի ընթացքում:

Published in Մարզական

Մելիք Վրթանէսեանը ծնւել է 1955 թւականին Թեհրանում: Նախնական կրթութիւնն ստացել է «Ռոստոմ» եւ «Քուշեշ Դաւթեան» դպրոցներում: Տեղափոխւելով Միացեալ Թագաւորութիւններ (Մեծ Բրիտանիա)՝ ուսումը շարունակել է գրաֆիկայի եւ տպագրութեան ուղղւածութեամբ:

Published in Համայնք

Մի լուսանկար կար, որի մասին նոյնպէս անդրադարձ կար՝ կատարւած 37-րդ ֆրէյմ էջում: Այն արւել է լուսանկարիչ՝ Գագիկ Յարութիւնեանի միջոցով: Լուսանկարը պատմում է այն մասին, թէ ինչպէս երբ դեռ մարտերն էին գնում ու դիրքերի թիկունքում նոյնպէս արկեր էին պայթում Արցախի խաղաղ բնակչութեան գլխին, Հայաստանի տարբեր շրջաններից արւեստագէտների ու երգիչ-երգչուհիներից կազմւած խմբեր էին այցելում Ղարաբաղի հեռաւոր շրջաններ եւ ելոյթներ կազմակերպում, որպէսզի արցախցու դուխը չկորչէր:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 18 Մայիսի 2014 10:00

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Կան խօսքեր, որոնք մտաբերում ես յատկապէս այն ժամանակ, երբ ազդւած լինելով քաղաքային կեանքի քառակուսի հոգեվիճակից կամ նոյնիսկ ոչինչ չբուրող ասֆալտի տարածւած ուրբան կենսաձեւից՝ գալիս են յիշեցնելու, որ փոշիանալ է սկսւել հասարակութեան մէջ վստահութեան յատկանիշը: Առանց օրինակներ նշելու դժւար թէ հնարաւոր լինի պատմութիւնը պատկերի վերածել:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 11 Մայիսի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Գրքերի գրկում

Վերջակէտ դրւեց առանց այդ էլ չթերթւող Թեհրանի գրքի ցուցաանդէսին, որին այցելած հասարակութեան զգալի մասը զբօսաշրջային կարգավիճաով այցելուների շրջագծում էր տեղաւորւում: Այս մասին են վկայում իրենք՝ ցուցահանդէսին մասնակցած հրատարակիչներն ու պատկան տաղաւարների գործակատարները:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 27 Ապրիլի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Մեդիադաշտերում շրջանառւող լուսանկարները իրենց ներկայացրած պահերով ինչպէս կարող են նպաստել որեւէ իրադարձութեան մասին լուրի տարածմանը, նոյնպէս էլ կարող են արձանագրել պահեր, որոնք կարող են պէտք եղած պահին համարւել ոչ-բարենպաստ:

Published in Ռադիօ Բառ

Այսօրինակ մի ֆոտոշարք է հրապարակւել «ԲԻ.ԲԻ.ՍԻ.» լրատւական գործակալութեան կայքում լուսանկարիչ Էդ Քաշիի հեղինակութեամբ, որի մասին պէտք է ասել, որ լուսանկարչի վարպետութեան ու վայելած հռչակից զատ՝ նշւած ֆոտոշարքը պարունակում է անճիշտ բացատրութիւնների մի փաթեթ՝ կապւած Ղարաբաղեան պատերազմի եւ առհասարակ այդ պատերազմից տուժածների էութեան մասին:

Published in Ռադիօ Բառ

Օրացոյցը կարծես այնպէս է թելադրում, որ կարեւոր իրադարձութիւններից երկուսը՝ «Համադպրոցական» եւ «Գարնանային» խաղերը անթաթախ մնան մամուլի անմիջական լուսաբանումներից:
Լրատւութիւնը ուշացած կատարելու կողքին անտեսւում են նաեւ ջրի երես դուրս եկած այնպիսի խնդիրներ, որոնք ընդմիշտ կարօտ են մնում որպէս այդպիսին լուծումներ ստանալու կամ նոյնիսկ եթէ ոչ լուծում, գոնէ բարձրաձայնւելու հնարաւորութիւնների:

Published in Ռադիօ Բառ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։