Հա

Հասարակական

Իրանում «Հայֆեստ»-ի ներկայացուցիչ Ալբերտ Բեգիջանեանից տեղեկացանք Թեհրան ժամանած հայաստանեան «Միհր» թատերախմբի մասին: «Միհր»-ը Թեհրան է ժամանել իր երեք սոլիստներով՝ «Ֆաջր» փառատօնին մասնակցելու նպատակով: Իսկ մինչեւ փառատօնին նրանց ելոյթը՝ խումբը Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» դահլիճում բեմ կը բարձրանայ երկու՝ «Գոյներ» եւ «Կոմիտասի 10 պատւիրաններ»-ով:

Հ. Մ. «Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել է ««Սիփան»-ի գաւաթ» կոչւող ժայռամագլցման երկրի առաջնութեան երկրորդ շրջանը, որը տեղի կունենայ առաջիկայ հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում:
Այս կապակցութեամբ զրոյցի ենք նստել մրցաշարի պատասխանատու Մասիս Ֆալլահի եւ «Սիփան» թիմի մարզիչ Արթիմէս Ֆարշադեգանէի հետ:

Published in Մարզական

Զուգադիպութեան հաշւին դնենք թէ ինչի՝ այնքան էլ կարեւոր չէ, բայց բոլորովին վերջերս մեզ մօտ գտնւող Հայաստանից ժամանած թատերախմբի դերասաններից իմացայ, որ հին տարին փոխւելուց յետոյ՝ մեկնարկած տարին չի օծւել Հայաստանի Հանրապետութեան պետականութիւնը խորհրդանշող օրհներգով:

Published in Ռադիօ Բառ

Տօնական արձակուրդին յաջորդած աշխատանքային օրերի մասին խօսելն աւելորդ է, կամ ինչպէս յաճախ արեւելեան մօտեցումներով կարգերն են յուշում՝ կեանքը հիասքանչ է... Թելը բռնած քայլենք առաջ: Պատկերացրէք Հիւսիսային Կորէայում տօնական օրերին յաջորդած աշխատանքային օրերն են հասել, եւ մարդիկ (առանց բացառութեամբ բոլորը) մինչեւ ականջները ցցւած ժպիտով դուրս են եկել խոնարհւելու Քիմի հսկայական արձանի առջեւ:

Published in Ռադիօ Բառ

Երբ ոտի վրայ այս ռադիոյի մասին էի մտածում նոյնպէս եկած ու գնացող տարւայ անցուդարձերը յիշեցի այդ էլ իրենց ամենակիսատ-պռատ պատկերներով:
Երեւի սովորոյթների շարքն է անցել այն որ իւրաքանչիւր նորոյթ պէտք է իմաստաւորել իր վաղեմութեան փոշիով: Ընկերութիւնից սկսած, վերջացրած՝ այն մէկով, որի մասին երբ խօսւում է անպայմանօրէն նշւում է, որ լաւը՝ այդ երկուսի հինն է...

Published in Ռադիօ Բառ

Մեզ բոլորիս էլ եթէ ինչ որ պատմութիւն է հետաքրքել՝ հաստատ հիմքում հարազատ ստւերի գոյութիւնն է, որ հմայել է ներքուստ:
Սկսած գրականութիւնից, վերջացրած երգ-երաժշտութեամբ, բոլորը կարող են հասարակութեանը հարազատ թւալ միայն այն ժամանակ, երբ նկատելի ընդհանուր եզրեր ունենան միմեանց հետ:

Published in Ռադիօ Բառ
Շաբաթ, 07 Դեկտեմբերի 2013 13:20

Ներեց, չմոռացաւ, ու ... չի մոռացւի

«Երբ մի ծերունի է մահանում, նոյնն է ինչ գրադարան այրւած լինի»:
Երբ առաջին անգամ այս տողերը կարդացի պատկերացում անգամ չունէի, թէ մայր միտքը Աֆրիկեան մայրցամաքը ներկայացնող բանաստեղծներից մէկինն է:
Նոյնպէս պատկերացում չունէի, որ այն մտքումս ընդգծւած է մնալու ընդհուպ մինչեւ յարմար առիթի, որ ինքը՝ դուրս ցատկի: 

Published in Դիտանկիւն
Կիրակի, 01 Դեկտեմբերի 2013 10:10

Ռադիօ բառ - «Կախման կէտեր»

Պատահել է չէ, որ աշխատանքի պահին՝ գրասեղանի կամ մեքենայի ղեկին, կամ նոյնիսկ գրատախտակի առջեւ եղած ժամանակ երազած լինենք դասարանային նեղ ու քանդակւած յիշատակներով նստարանների մասին: Կապ չունէր ձմռան ցրտին էր, թէ գարնան արձակուրդներից վերադառնալուց յետոյ: Նստարանին թիկնած իւրայատուկ ջերմութիւն կար տարածւող: Չէր խեղդում մարդու... երեւի ապահով կեանքի զգացողութիւնն էր, որ տիրում էր բոլորի սրտերին:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 01 Դեկտեմբերի 2013 10:00

37-րդ ֆրէյմ

Դան Մաքքալինը ծնւել է 1935 թւականին՝ լոնդոնեան բանւորանիստ արւարձաններից մէկում: 15 տարեկան էր, երբ թողեց դպրոցը՝ անցնելով աշխատանքի: Լուսանկարչութեան հետ նա առաջին անգամ առնչւել է, երբ մեկնել է ծառայութեան, որտեղ մասնակցում էր հետախուզական նպատակներով արւած էյրիալ լուսանկարների տպագրութեան աշխատանքներին:

Published in 37-րդ ֆրէյմ
Կիրակի, 24 Նոյեմբերի 2013 10:00

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Պահանջւում է հովանաւոր

Ձմեռնամուտն ու հեծանւարշաւը կարող են այնքան էլ չառնչւել միմեանց՝ որպէս թեմաներ: Սակայն, մէկը ճշգրիտ ծրագրաւորմանը կարօտ, իսկ միւսը նման ծրագրերի մշակման համար անհրաժեշտ ժամանակի առատութեան առումներով ինչ-որ տեղ համապատասխանում են միմեանց: Վերջից գալով՝ միանգամից նշենք, որ Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով կայ արդէն մշակւող հեծանւարշաւ՝ Սրբ. Ստեփանոսավանքից՝ Ծիծեռնակաբերդ երկարութիւնը կտրող նախագիծ:

Published in Ռադիօ Բառ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։