Հա

Հասարակական

Կիրակի, 24 Նոյեմբերի 2013 09:50

37-րդ ֆրէյմ

Լուսանկարչութեան մասին բացւելու եւ խօսելու առիթները ընթացող իրադարձութիւնների ու երեւոյթների օրինակով անվերջանալի բնոյթ են կրում: Այնպէս, որ
Իւրաքանչիւրիս որսած պահերի ու սովորական թւացող դէպքերի նկատելը կարող է համարւել պատմող պատկեր՝ իր ամենաիւրօրինակ լոյսի տակ:

Published in 37-րդ ֆրէյմ
Կիրակի, 17 Նոյեմբերի 2013 10:10

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Կան այնպիսի խնդիրներ, որոնցից գլուխ հանելու համար ոչ միայն հարկաւոր է ունենալ համբերատարութեան համապատասխան պաշար, այլ նաեւ մեծ քանակութեամբ սուրճ: Խնդիրը որպէս այդպիսին՝ սիւնակիս օրակարգում յայտնւեց, երբ մեր փողոցում դռան շեմին եռացող իր «սամաւարի» կողքին նստած Պօղոս պապիից խնդրեցի, որպէսզի թոյլ տայ՝ լուսանկարել իրեն: 

Published in Ռադիօ Բառ

Արդէն հաւատալ էինք սկսել, որ սկաուտն իրօք միշտ պատրաստ է օգնել ուրիշներին, կամ, որ սկաուտն է, որ կարող է մտածել միւսների արժանապատւութեան եւ էլի նմանօրինակ շատ ու շատ այլ բաների մասին: Իմ այս «չսկաուտիս» դիրքերից նպատակ չունեմ քննութեան առնելու սկաուտական շարժումը, որի էութիւնը փաստացի կերպով նոյնպէս կարեւորում եմ միութիւնների ապագայ գործունէութիւնը երաշխաւորելու առումներով:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 10 Նոյեմբերի 2013 10:40

37-րդ ֆրէյմ

Այն մասին, թէ լուսանկարը ինչ կասի՝ աւելորդ կը լինի խօսել, յատկապէս, երբ ընթերցողի պատկերայիշողութեան պաստառին արդէն դաջւած համակարգ կայ տեսածը համակարգելու եւ այն պատմագրելու առումներով: Մեր նեղ շրջանակների տարածութեան առումով, պէտք է արձանագրել, որ իւրաքանչիւրի մօտ կայ այսօրինակ դէպքերի ականատեսը լինելու փորձը շնորհիւ Հայաստան կատարած ուղեւորութիւնների:

Published in 37-րդ ֆրէյմ

Անլուրջ թեմաների մասին խօսքը շարունակելով, ցանկութիւն կայ խօսելու նաեւ այն մասին, թէ մենք՝ հայերս, որքան լուրջ մարդիկ ենք: Երեւի պատմութեան կրունկի տակ այնքան տաշւել-մաշւելուց յետոյ է, որ մտածում ես, պիտի որ տաշած քարի պէս՝ գետին չմնանք: Քաւ լիցի, նպատակ չունեմ պատմութեան թողած ազդեցութեան տրամաբանութիւնը քննարկման առարկայ դարձնել: Ուղղակի տրամաբանութիւնից՝ տրամադրութիւն խնդիրն է, որ պէտք է քննութեան առնել, քանի որ դրա տակ է թաքնւած նաեւ իրար նկատմամբ եղած յարգանքի ու դրա դրսեւորման գաղտնիքները եւ վերաբերմունքը:

Published in Ռադիօ Բառ

Արդէն իրեն զգացնել տւող մայթերի նարնջագոյն ջերմութիւնն ու օդի սառնութիւնը քեզ միայն չեն յուշում ամենաբանաստեղծական եղանակի ու մայթերում քայլելու մոլուցքիդ մասին, յուշում են նաեւ այն մասին, որ վրայ հասած ամենախօսեցնող եղանակով նոյնպէս դադարել ես զրոյցի հանգիստ ու սովորական թւացող թեմաներ շօշափել: Այնպէս, որ այս անլուրջ անկիւնը իրեն լուրջի պէս պահելու փորձերով գնալով ինքնակործան է դառնում: 

Published in Ռադիօ Բառ

Առիթները տարին մէկ գալիս՝ գնում են, իսկ դրանցով զբաղւելը, այն էլ միեւնոյն գրչի շնչով, միայն մի անգամւայ քաղցրութիւն կարող է ունենալ, այլապէս հեղինակն էլ, թեման էլ, ընթերցողն էլ ինքնապտոյտի են մատնւելու: Եւ այսպէս, ինչպէս առիթներն են կարող թեմա առաջադրել, նոյնպէս էլ կարող են փախցնել այն: Ու երբ այսպէս շարունակ մտքերդ քջջելով յարմար լուսանցք ես փնտրում, մէկ էլ թեման, գիտառը ձեռքին, գալիս սերենադի պէս նստում է դռանդ ու ժպտում: Ժպտում է ու մետրոյի գնացքում սկսում է մատները թափահարել լարերի վրայ:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 06 Հոկտեմբերի 2013 09:50

Ռադիօ բառ

Նախորդ շաբաթւայ ռադիոյիս շօշափած գլուխների մասին միայն այսքանը, որ խոստացած հետազօտութեան արդիւնքների մասին հրապարակաւ զրոյցի կը նստենք մօտ օրերս:
Այժմ այսօրւայ թեմայի մասին: Նախ ընտրում ենք աշնանագոյն որեւէ յարմար երաժշտութիւն: Ի դէպ, պահի տակ ընտրւած երաժշտութեան մասին մի հետաքրքիր կարծիք ունի Կուրտ Կոբէյնը. «Ամէն ինչի կարելի է դիմանալ, եթէ յարմար երգ ընտրես»:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 29 Սեպտեմբերի 2013 10:00

Ռադիօ բառ - Աշակերտին յարիր սանրւածք

Կան մտքերի ու կուտակւած մօտեցումների չբարձրաձայնւող փաթեթներ, որոնց մասին գործում է լռելու տեղական չգրւած իւրայատուկ օրէնք: Սկսենք այսպէս ասած՝ «սեւսպիտակ» լուսանկարների շրջանից: Եւ այսպէս՝ գրապահոցում եղած հին լուսանկարների հաւաքածոն թերթելով՝ նկատում ես գնդած գլուխներով, կողք-կողքի կանգնած ու վառւած թշերով երեխաների, որոնք այսօրւայ նկարագրութեամբ՝ համահաւասար սանրւածքով աշակերտների կուտակումներ են:

Published in Ռադիօ Բառ
Կիրակի, 22 Սեպտեմբերի 2013 10:40

Ռադիօ բառ

Ինչպէս արդէն հասկանալի է նաեւ իրանահայ ընթերցողին, նորից սեպտեմբերը եկաւ: Սակայն, այն տարբերութեամբ, որ մեր «սեպտեմբերը» մեկնարկում է աւելի ուշ, քան՝ հէնց սեպտեմբերի մեկնարկն է: Այս առիթով ուսումնական տարեմուտին պատրաստւելու եռուզեռի կողքին՝ սկսում ես նորից ապրել այն ուրախութիւնը, որ գրենական նոր պիտոյքներ գնելիս էիր զգում: 

Published in Ռադիօ Բառ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։