Հա

Մարզական

30/04/2014 - 12:00

«Ռէալ»-ը ջախջախեց գործող չեմպիոնին եւ դուրս եկաւ եզրափակիչ

Յայտնի է Չեմպիոնների լիգայի 2013/14 թթ. խաղարկութեան եզրափակչի առաջին մասնակիցը: Մադրիդի «Ռէալ»-ը, հիւրընկալւելիս, խոշոր հաշւով յաղթելով «Բաւարիա»-ին, դուրս եկաւ մրցաշարի վերջին փուլ, որտեղ մրցելու է «Չելսի» - «Ատլետիկօ» դիմակայութեան յաղթողի հետ:

Յայտնի է Չեմպիոնների լիգայի 2013/14 թթ. խաղարկութեան եզրափակչի առաջին մասնակիցը: Մադրիդի «Ռէալ»-ը, հիւրընկալւելիս, խոշոր հաշւով յաղթելով «Բաւարիա»-ին, դուրս եկաւ մրցաշարի վերջին փուլ, որտեղ մրցելու է «Չելսի» - «Ատլետիկօ» դիմակայութեան յաղթողի հետ:
Առաջին խաղում «Ռէալ»-ը բաւական ծանր խաղում յաղթել էր 1-0 հաշւով, իսկ «Ալեանց Արենա» մարզադաշտում տեղի ունեցած մրցավէճի եւ դիմակայութեան ելքը վճռւեց առաջին խաղակէսում: Երկու տարի առաջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի փուլի՝ «Ռէալ»-«Բաւարիա» դիմակայութեան ժամանակ յետխաղային 11-մետրանոց հարւածաշարի ժամանակ վճռորոշ հարւածը ձախողած Սերխիօ Ռամոսը դարձաւ դուբլի հեղինակ: Մադրիդեան ակումբի երրորդ եւ չորրորդ գնդակները հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ սահմանելով Չեմպիոնների լիգայի ռեկորդ: Դեռ ոչ մի ֆուտբոլիստի չէր յաջողւել մէկ մրցափուլի ընթացքում 16 անգամ դառնալ գոլի հեղինակ:
Հանդիպման 38-րդ րոպէին դեղին քարտի արժանացաւ Խաբի Ալոնսօն, որի պատճառով բաց է թողնելու Լիսբոնում կայանալիք եզրափակիչը:
Խաղադաշտում թիմերին ներկայացնում էին հետեւեալ ֆուտբոլիստները.
«Բաւարիա». Նոյեր, Դանթէ, Բոատենգ, Ալաբա, Լամ, Շւայնշտայգեր, Կրոս, Ռիբերի(72), Ռոբէն, Միւլեր(72), Մանջուկիչ(46):
Պահեստայիններ՝ Ռիդեր, Վան Բիւտէն, Ռաֆինիա, Խաւի Մարտինէս(46), Գեօտցէ(72), Հոյբերգ, Պիզարօ(72):
«Ռէալ»՝ Կասիլիաս, Պեպէ, Ռամոս(75), Կոէնտրաօ, Կարւախալ, Մոդրիչ, Ալոնսօ, Բէյլ, Դի Մարիա(84), Ռոնալդու, Բենզեմա(80):
Պահեստայիններ՝ Դիեգօ Լոպէս, Վարան(75), Մարսելօ, Կասեմիրօ(84), Իլիարամենդի, Իսկօ(80), Մորատա:
«Բաւարիա» - «Ռէալ»՝ 0-4
Գոլերը՝ Ռամոս՝ 16, 20, Ռոնալդու՝ 34, 89:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։