Հա

Մարզական

15/05/2012 - 11:22

alt«yerkirmedia.am» - Լիբանանի ազգային հաւաքականը մայիսին ցանկանում է ընկերական հանդիպում ունենալ Հայաստանի հաւաքականի հետ: Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտօնապէս դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ առաջարկել հանդիպումը կազմակերպել Բէյրութում:
Լիբանանի հաւաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում ընթանում է 124-րդ հորիզոնականում: 1998 թւականին Հայաստանն ու Լիբանանն ընկերական հանդիպում ունեցան, որտեղ նւազագոյն հաշւով յաղթանակ տօնեց ՀՀ ընտրանին:

Հայաստանի հաւաքականը մայիսի վերջում եւ յունիսի սկզբում երկշաբաթեայ հաւաք կունենայ: Այդ ընթացքում մայիսի 31-ին կը հանդիպի Յունաստանի, իսկ յունիսի 5-ին՝ Ղազախստանի հաւաքականների հետ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։