Հա

Մարզական

12/04/2012 - 11:03

alt«Yerkirmedia.am» - Աւարտւեց Ռումինիայում կայացած Եւրոպայի երիտասարդների եւ պատանիների սամբոյի առաջնութիւնը: Եւրոպական ստուգատեսին Հայաստանի սամբոյի երիտասարդական եւ պատանեկան հաւաքականները ներկայացել էին 19 մարզիկներով, ովքեր նւաճեցին մէկ ոսկէ, երկու արծաթէ եւ ութ բրոնզէ մեդալ:
56 կգ. քաշային Գոռ Մալեանը յաղթեց բոլոր գօտեմարտերն ու հռչակւեց Եւրոպայի պատանեկան չեմպիոն: 48 կգ. քաշային Ջիւան Ղազարեանը նւաճեց պատանեկան առաջնութեան արծաթէ մեդալ, իսկ 52 կգ. քաշային Մաքսիմ Մանուկեանը դարձաւ երիտասարդների առաջնութեան արծաթէ մեդալակիր:

Նշենք, որ աղջիկների պայքարում 52 կգ. քաշային Ռոզա Խաչատրեանը նոյնպէս նւաճեց բրոնզէ մեդալ: Հայաստանի պատանեկան հաւաքականը խմբական հաշւարկով՝ 21 պետութիւնների շարքում գրաւեց 3-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Վրաստանի եւ Ռուսաստանի հաւաքականներին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։