Հա

Մարզական

20/08/2013 - 10:30

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի դրօշը ծածանւել է Արարատի գագաթին

2013 թ. օգոստոսի 1-ը անմոռանալի օր դարձաւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի համար: 11 հոգուց բաղկացած «Արարատ դրիմ թիմ» լեռնագնացների խումբը՝ Յարութ Տէր-Դաւթեանի գլխաւորութեամբ, որում ընդգրկւած էին նաեւ ռէեստրի դոնորներից՝ Հրաչ Լուկասեանը, Աշոտ Մանուկեանը եւ Հայկ Մանուկեանը, մեր կազմակերպութեան դրօշը բարձրացրեցին Արարատ սարի գագաթը՝ ի նշան ռէեստրի ազգանւէր եւ մարդասիրական առաքելութեան համազգային աջակցութեան:

2013 թ. օգոստոսի 1-ը անմոռանալի օր դարձաւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի համար: 11 հոգուց բաղկացած «Արարատ դրիմ թիմ» լեռնագնացների խումբը՝ Յարութ Տէր-Դաւթեանի գլխաւորութեամբ, որում ընդգրկւած էին նաեւ ռէեստրի դոնորներից՝ Հրաչ Լուկասեանը, Աշոտ Մանուկեանը եւ Հայկ Մանուկեանը, մեր կազմակերպութեան դրօշը բարձրացրեցին Արարատ սարի գագաթը՝ ի նշան ռէեստրի ազգանւէր եւ մարդասիրական առաքելութեան համազգային աջակցութեան:
Դէպի Արարատ սար արշաւի ընթացքում «Արարատ դրիմ թիմ»-ն անցել է Ջաւախքի (Վրաստան) միջով եւ այցելել է Թմկաբերդ, որտեղ մասնակցել է Վահան Տէրեանի օրւան նւիրւած միջոցառմանը: Թիմն այցելել է նաեւ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին:
Արարատ սարը բարձրանալու դժւարին ճանապարհը յաղթահարելով՝ «Արարատ դրիմ թիմ»-ը վեր ծածանեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի դրօշը եւ այդ յիշարժան պահն անմահացւեց:
Իջնելով Արարատի գագաթից՝ մեր թիմը մեկնեց Վանայ լիճ եւ տօնակատարութիւն անցկացրեց Աղթամար կղզում:
Ճանապարհորդութեան աւարտին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի դոնորները մեր դրօշը հանդիսաւոր կերպով յանձնեցին ռէեստրին, որտեղ իսկ լաբորատորիայի աշխատակիցները դոնորներին շնորհաւորեցին իրենց հրաշալի ճանապարհորդութեան յաջող աւարտի կապակցութեամբ:
«Մենք շատ ոգեւորւած էինք «Արարատ դրիմ թիմ»-ի էնտուզիազմով (խանդավառութեամբ) եւ, յատկապէս, մեր դոնորների մասնակցութեամբ, որոնք «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի դրօշը, որը մենք համարում ենք հրաշալի խորհրդանիշ համահայկական համախմբւածութեան եւ համագործակցութեան, ծածանեցին Արարատ լեռան գագաթին»,- նշել է ռէեստրի գործադիր տնօրէն Սեւակ Աւագեանը:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը հիմնադրւել է 1999 թւականին՝ արեան հիւանդութիւններով տառապող աշխարհասփիւռ հայերի կեանքը փրկելու համար: Այսօր հիմնադրամում անդամագրւել են աւելի քան 25.000 աշխարհասփիւռ կամաւորներ՝ չորս մայրցամաքների 18 երկրներից գրանցւած են 2249 պոտենցիալ դոնորներ, որոնցից 16-ը նւիրաբերել են իրենց ցօղունային բջիջները:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր»
բարեգործական հիմնադրամ

Յարակից լուրեր

  • Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի
    Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի

    Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսաւեր վիճակում է։  Գանձախոյզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապէս վնասւած համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։

  • Վանայ լճում նոր ձկնատեսակ է յայտնաբերւել
    Վանայ լճում նոր ձկնատեսակ է յայտնաբերւել

    Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրեայ որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանայ լճում նոր ձկնատեսակ են յայտնաբերել։ 

  • Վանայ լճում յայտնաբերւել են հնագոյն ամրոցի աւերակներ
    Վանայ լճում յայտնաբերւել են հնագոյն ամրոցի աւերակներ

    Վանայ լճում յայտնաբերւել են հնագոյն ամրոցի աւերակներ: Ամրոցի աւերակները գտնւել են աւելի քան 10 մետր խորութեան վրայ։ Ամրութիւնը, ըստ մասնագէտների գնահատականների, կառուցւել է մօտ 3000 տարի առաջ։ 

  • «Շնորհակալութիւն դոնոր»-ը «Արարատ»-ում
    «Շնորհակալութիւն դոնոր»-ը «Արարատ»-ում

    Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը այս անգամ եւս խորհրդանշւեց գեղեցիկ միջոցառմամբ։ Թեհրանի «Արարատ» մարզաւանում անցկացւող հերթական Համահայկական խաղերի ընթացքում, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամի Իրանահայ գրասենեակի ներկայացուցիչները իրականացրեցին մեծ դոնորահաւաք «Շնորհակալութիւն դոնոր» խորագրով։

  • Համահամայնքային արեան նմուշահաւաք՝ «Արարատ» մարզաւանի շրջափակում
    Համահամայնքային արեան նմուշահաւաք՝ «Արարատ» մարզաւանի շրջափակում

    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Հայաստանի Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր բարեգործական հիմնադրամի հովանաւորութեամբ, այս տարի միջոցառումը նւիրւել էր Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին: Հայոց ազգային «Ա. Աւետիսեան» բուժարանի նախաձեռնութեամբ եւ Հ. Մ. «Արարատ» Կ. Կենտրոնական վարչութեան համագործութեամբ, «Վաչիկ Ղարաբէգեան» սրահին կից տարածքում, ուրբաթ, սեպտ. 11-ին, տեղի ունեցաւ արեան նմուշահաւաք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։