Հա

Մարզական

04/03/2017 - 13:30

Իրանահայ երիտասարդը տարւայ միջազգային լաւագոյն մարտիկ

Խառը մարտարւեստների պրոֆեսիոնալ հայազգի անւանի մարտիկ Գեղարդ Մուսասին դարձել է հեղինակաւոր «World MMA Awards 2017»-ի մրցանակակիր` «Տարւայ լաւագոյն միջազգային մարտիկ» անւանակարգում։ 

«alikonline.ir»- Խառը մարտարւեստների պրոֆեսիոնալ հայազգի անւանի մարտիկ Գեղարդ Մուսասին դարձել է հեղինակաւոր «World MMA Awards 2017»-ի մրցանակակիր` «Տարւայ լաւագոյն միջազգային մարտիկ» անւանակարգում։ 

Գեղարդն այդ անւանակարգում կիսել է յաղթանակը «ММА» ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Գրում է «armedia.am»-ը: 

2016-ին հայ մարզիկը չորս մենամարտ է անցկացրել եւ բոլորում էլ յաղթել է` դառնալով «UFC»-առաջին մարտիկը, ում յաջողւել է նման արդիւնք ցոյց տալ, «MMA Fighting»-ին յղումով գրում է «Նովոստի Արմենիա»-ն։ 

Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) հանդէս է գալիս «Ջուրոջին Լէյդեն» հոլանդական ակումբում։ Ծնւել է 1985 թւականի օգոստոսի 1-ին իրանահայ ընտանիքում։ 1989-ին ընտանիքը տեղափոխւել է Հոլանդիա։

Յարակից լուրեր

  • Պատմութեան մէջ առաջին անգամ հայ մարզիկը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն
    Պատմութեան մէջ առաջին անգամ հայ մարզիկը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն

    «Հայ Բրիւս Լի»-ն առաջին տեղն է զբաղեցրել մրցումներում, որոնց մասնակցել են աշխարհի 18 երկրների ներկայացուցիչներ։

    Հայ մարզիկ Ահարոն Վիրաբեանը, որին Ռուսաստանում անւանում են «հայ Բրիւս Լի», դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն։ Նա գլխաւոր մրցանակ է տարել մրցումներում՝ առաջ անցնելով Ռուսաստանի եւ Լեհաստանի մարզիկներից։

  • Կենդանի լեգենդները. ականաւոր հայ մարզիկների լաւագոյն հնգեակը
    Կենդանի լեգենդները. ականաւոր հայ մարզիկների լաւագոյն հնգեակը

    Չեմպիոն չեն ծնւում, չեմպիոն դառնում են: «armeniansputnik»-ը ներկայացնում է իրենց ջանասիրութեամբ եւ յաղթելու ցանկութեամբ առանձնացած առաւել յայտնի հայ մարզիկների լաւագոյն հնգեակը:

    Այդ մարզիկներից իւրաքանչիւրը Հայաստանի հպարտութիւնն է: Նրանք յաճախ սարսափեցնում են մրցակիցներին, բայց առաւել յաճախ՝ հիացնում երկրպագուներին:

  • «UFC 210». Գեղարդ Մուսասին յաղթեց երկրորդ ռաունդում
    «UFC 210». Գեղարդ Մուսասին յաղթեց երկրորդ ռաունդում

    ԱՄՆ-ի Բաֆալօ քաղաքում տեղի ունեցած «UFC 210» խառը մենամարտերի մրցաշարում Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) (ծագումով՝ իրանահայ-«alikonline.ir») տեխնիկական նոկաուտով յաղթել է ամերիկացի Քրիս Վայդմանին:

  • Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ.- «Շնորհակալութիւն մեր փառապանծ մարզիկներին»
    Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ.- «Շնորհակալութիւն մեր փառապանծ մարզիկներին»

    Հպարտութիւն ապրեցինք նաեւ հայազգի այն մարզիկների համար, ովքեր հանդէս գալով այլ պետութիւնների օլիմպիական հաւաքականների կազմում, նւաճեցին ոսկէ, արծաթէ եւ բրոնզէ մեդալներ:
    Աշխարհասփիւռ հայերս միասնութեան, հզօրութեան եւ յաղթելու ամուր կամքով միացանք իրար:

  • Ռիօ-2016 - Ադրբեջանում հայ մարզիկին պարտւած ադրբեջանցի ըմբիշին սպառնում են հաշւեյարդարով
    Ռիօ-2016 - Ադրբեջանում հայ մարզիկին պարտւած ադրբեջանցի ըմբիշին սպառնում են հաշւեյարդարով

    Ադրբեջանում ծանր են տարել 31-րդ շրջանի Օլիմպիական խաղերի ժամանակ հայ ըմբիշ Միհրան Յարութիւնեանի յաղթանակն ադրբեջանցի ըմբիշ Ռասուլ Չունայեւի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով «haqqin.az»-ին:
    Ադրբեջանական կայքը գրել է, որ կիսաեզրափակիչ գօտեմարտում ադրբեջանցի ըմբիշի պարտութեան մատնւելը Ադրբեջանում օրւայ թեմա է դարձել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։