Հա

Մարզական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 09:00

Չեմպիոնների լիգա. «Մոնակօ»-ն եւս դարձաւ հրաշքի հեղինակ

Երէկ՝ ուշ երեկոյեան աւարտւեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Ուշադրութեան կենտրոնում էր «Մոնակօ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան աւարտւեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Ուշադրութեան կենտրոնում էր «Մոնակօ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Մանչեսթերում կայացած առաջին հանդիպումն աւարտւել էր «Քաղաքայիններ»-ի յաղթանակով՝ 5:3 հաշւով, իսկ սա նշանակում էր, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնին 2 գնդակ էր հարկաւոր յաջորդ փուլ դուրս գալու համար:

Հանդիպման 8-րդ րոպէին Կիլիան Մբապէն առաջ մղեց «Մոնակօ»-ին, իսկ 28-րդ րոպէին բրազիլացի Ֆաբինիօն կատարեց առաջադրանքը՝ 2:0:

Երկրորդ խաղակէսին կորցնելու ոչինիչ չունեցող «Քաղաքայիններ»-ն առաջ նետւեցին: 71-րդ րոպէին Լերոյ Սանէն կրճատեց հաշւի տարբերութիւնը: Այս հաշիւն էլ բաւարարում էր անգլիացիներին յաջորդ փուլ դուրս գալու համար: Սակայն, ընդամենը 6 րոպէ անց, տուգանայինի խաղարկումից յետոյ Տիմօ Բակայոկոյի խփաց գնդակը խաչ քաշեց Պէպ Գւարդիոլայի սաների յոյսերի վրայ: «Մոնակօ»-ն յաղթեց 3:1 հաշւով: Երկու հանդիպումների հանրագումարում գրանցւեց 6:6 հաշիւը, սակայն, ֆրանսիացիները մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիւ նւաճեցին 1/4-րդ եզրափակիչ փուլում հանդէս գալու իրաւունք:

Մադրիդում, ինչպէս եւ սպասւում էր «Ատլետիկօ Մադրիդ»-ը լուրջ խնդիրներ չունեցաւ «Բայեր Լեւերկուզէն»-ի հետ խաղում: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով: Մրցակցի դաշտում 2:4 հաշւով տարած յաղթանկի շնորհիւ «Ատլետիկօ»-ն հնարաւորութիւն ստացաւ շարունակելու պայքարը:

Նշենք, որ 1/4-րդ եզրափակիչ փուլի վիճակահանութիւնը կը կայանայ վաղը՝ մարտի 17-ին:

Յարակից Հրապարակումներ

  • Չեմպիոնների լիգա. Հսկաների դիմակայութեանը սպասելիս
    Չեմպիոնների լիգա. Հսկաների դիմակայութեանը սպասելիս

    1/4-րդ եզրափակիչ փուլում մենք ականատեսն ենք լինելու եւրոպական 4 հսկաների «Բայեռն Միւնխէն»-ի եւ «Ռէալ Մադրիդ»-ի, «Իւվենտուս»-ի եւ «Բարսելոնա»-ի դիմակայութեանը, իսկ սա նշանակում է, որ մրցաշարի 4 գլխաւոր հաւակնորդներից 2-ը ստիպւած են լինելու կիսաեզարափակիչ փուլից առաջ դուրս մնալ մրցակցութիւնից:

  • Չեմպիոնների լիգա. «Աղւեսներ»-ի հրաշքը
    Չեմպիոնների լիգա. «Աղւեսներ»-ի հրաշքը

    Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:

    «Լեսթեր Սիթի»-ին սեփական յարկի տակ ընդունեց Իսպանական «Սեւիլիա»-ին: Զոյգի առաջին հանդիպումն աւարտւել էր իսպանացիների յաղթանակով՝ 1:2 հաշւով:

  • Չեմպիոնների լիգա. Հրաշքներ, այնուամենայնիւ պատահում են
    Չեմպիոնների լիգա. Հրաշքներ, այնուամենայնիւ պատահում են

    Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:

    «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնա»-ն ընդունեց ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ին:

  • «Արսենալ»-ը հակառեկորդ սահմանեց
    «Արսենալ»-ը հակառեկորդ սահմանեց

    Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ «sport.ru»-ին յղումով, «Արսենալ»-ը եւրոգաւաթային փլէյ-օֆֆում Անգլիայի հակառեկորդ սահմանեց։ Նախկինում երբեք անգլիական որեւէ ակումբ երկու հանդիպման ընդհանուր արդիւնքով փլէյ-օֆֆում չի պարտւել 8 գնդակի տարբերութեամբ։

  • Չեմպիոնների լիգա. «Բայերն»-ը ոչնչացրեց «Արսենալ»-ին իսկ «Ռէալ»-ը չխնայեց «Նէապոլի»-ին
    Չեմպիոնների լիգա. «Բայերն»-ը ոչնչացրեց «Արսենալ»-ին իսկ «Ռէալ»-ը չխնայեց «Նէապոլի»-ին

    Երէկ՝ ուշ երեկոյան, մեկնարկեցին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

    «Սան Պաուլօ» ստադիոնում  «Նէապոլի»-ին հիւրընկալել էր «Արքայական ակումբ»-ին: Հանդիպման հաշիւը 24-րդ րոպէին բացեց տանտէրերի բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։