×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
06/04/2017 - 12:20

Հերոս Աւանէսեանը՝ բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԲԱ-ն, բասկետբոլի միջազգային կարգի իրանահայ ճանաչւած հսկիչ Հերոս Աւանէսեանին հրաւիրել է որպէս տեխնիկական հսկիչ մասնակցելու բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութեանը:

«alikonline.ir» - Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԲԱ-ն, բասկետբոլի միջազգային կարգի իրանահայ ճանաչւած հսկիչ Հերոս Աւանէսեանին հրաւիրել է որպէս տեխնիկական հսկիչ մասնակցելու բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութեանը:

Հերոս Աւանէսեանն Իրանի բասկետբոլի միջազգային կարգի ճանաչւած հսկիչներից է: Նա չորս տարի գլխաւորել է բասկետբոլի Ասիայի կոնֆեդերացիայի մրցավարական յանձնաժողովը:

Հերոս Աւանէսեանը, ով ժամանակին անդամակցել է Իրանի բասկետբոլի երիտասարդական հաւաքականին, մրցավարական իր գործունէութիւնը սկսել է 1990-ական թւականների սկզբին:

Որպէս միջազգային կարգի մրցավար, նա մասնակցել է Պեկինի 2008 թւականի Օլիմպիական խաղերին, Ճապոնիայի 2006 թւականի եւ Թուրքիայի 2010 թւականի բասկետբոլի աշխարհի առաջնութեան խաղերին եւ միջազգային ու մայրցամաքային նշանակութեան մի շարք այլ մրցաշարերի:

Նշենք, որ բասկետբոլի Աշխարհի երիտասարդական առաջնութիւնը մեկնարկելու է յուլիսի 1-ին՝ Եգիպտոսում:

Յարակից լուրեր