Հա

Մարզական

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 08:40

Չեմպիոնների լիգա. Հսկաներին վայել ֆուտբոլը

Եւրոպական ֆուտբոլի երկու գրանտները ցուցադրեցին հսկաներին վայել չափազանց դինամիկ եւ դիտարժան ֆուտբոլ, որի գեղեցկութիւնը, սակայն, մրցավարական կոպիտ բացթողումների պատճառով ինչ-որ տեղ մնաց ստւերում:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի առաջին երկու պատասխան հանդիպումները:

Մադրիդում, «Ռէալ Մադրիդ»-ը հիւրընկալել էր «Բայերն Միւնխէն»-ին: Շտապենք ասել, որ եւրոպական ֆուտբոլի երկու գրանտները ցուցադրեցին հսկաներին վայել չափազանց դինամիկ եւ դիտարժան ֆուտբոլ, որի գեղեցկութիւնը, սակայն, մրցավարական կոպիտ բացթողումների պատճառով ինչ-որ տեղ մնաց ստւերում:

Անվարան կարելի է նշել, որ հանդիպման ելքը հիմնականում պայմանաւորւած էր հէնց մրցավարական սխալներով:

Առաջին խաղակէսն անցաւ հաւասար պայմաններում: Երկու գրանտներն էլ ցուցադրեցին յարձկողակն, կոմբինացիոն ոճի ֆուտբոլ, այդուհանդերձ դարպասի գրաւում չգրանցւեց:

Եկրորդ խաղակէսում, սակայն, բաւարացիներն ունէին խաղային ու տարածքային որոշակի առաւելութիւն:

53-րդ րոպէին Կազիմիրօն Արիէն Ռոբէնի դէմ պայքարում խախտեց խաղի կանոնները, որի արդիւնքում էլ մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարւած, որն էլ անվրէպ իրացրեց Ռոբերտ Լեւանդովսկին:

76-րդ րոպէին Կազիմիրօն սրբագրեց իր սխալը: Նրա փոխանցումից յետոյ Կրիշտիանու Ռոնալդուն հաւասարեցրեց հաշիւը: «Արքայական ակումբ»-ի ուրախութիւնը, սակայն, երկար չտեւեց: 78-րդ րոպէին «Բայերն Միւնխէն»-ի հերթական գրոհի արդիւնքում Սերխիօ Ռամոսը սխալմամաբ գրաւեց սեփական դարպասը:

84-րդ րոպէին հանդիպման մրցավար, հունգարացի Վիկտոր Կասայը թոյլ տւեց իր առաջին բացթողումը, որը ճակատագրական ազդեցութիւն ունեցաւ հանդիպման հետագայ ընթացքի վրայ: Արթուրօ Վիդալը ճիշտ սահանկումով հեռացրեց գնդակը: Մրցավարը, սակայն, գրանցեց խաղի կանոնների խախտում՝ չիլիացի կիսապաշտպանին ցոյց տալով երկրորդ դեղին քարտը, որը նշանակում էր, որ նա հեռացւած է խաղադաշտից:

Հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց «Բայերն Միւնխէն»-ի յաղթանակով՝ 2:1 հաշով, եւ խաղը տեղափոխւեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում, թւային առաւելութիւ ստացած մադրդցիները ոչ մի շանս չտւեցին յոգնած միւնխենցիներին: Նրանք 3 անգամ գրաւեցին մրցակցի դարպասը:

Արդար լինելու համար պէտք է նշենք, որ 105-րդ եւ 110-րդ րոպէներին Ռոնալդոյի երկու գնդակներն էլ խփւեցին բացայայտ խաղից դուրս վիճակի պայմաններում:

Իսկ 112-րդ րոպէին Մարկոս Ասենսիօն ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը՝ 4:2:

Օրւայ միւս հանդիպումում Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ն սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Ատլետիկօ Մադրիդ»-ի հետ` զրկւելով պայքարը կիսաեզրափակիչ փուլում շարունակելու հնարաւորութիւնից:

Այսպիսով կիսաեզրափակիչ փուլը 50 տոկոսվ կունենայ իսպանական երանգաւորում:

Յարակից Հրապարակումներ

  • Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ի համոզիչ յաղթանակը
    Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ի համոզիչ յաղթանակը

    Աւարտւեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան A, B, C, D, E խմբերի թիմերը:

  • Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ի վստահ յաղթանակը
    Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ի վստահ յաղթանակը

    Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Եւրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Խաղադաշտ դուրս եկան  E, F, G, H խմբերի թիմերը:

  • Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ն ու «Սիթի»-ն եւս վստահ մեկնարկեցին
    Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ն ու «Սիթի»-ն եւս վստահ մեկնարկեցին

    Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի առաջին տուրի երկրորդ օրւայ հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերի թիմերը:

  • Չեմպիոնների լիգա. «Գրնդներ»-ի վստահ մեկնարկը
    Չեմպիոնների լիգա. «Գրնդներ»-ի վստահ մեկնարկը

    Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանը:

    A խմբում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը տանը 3:0 հաշւով յաղթեց շւէյցարական «Բազել»-ին: Ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը:

  • Ինչպէս Հայաստանը յետ մնաց Ադրբեջանից
    Ինչպէս Հայաստանը յետ մնաց Ադրբեջանից

    Եւրոպայում մեկնարկում է ֆուտբոլային ամենահեղինակաւոր ակումբային մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի գաւաթի խաղարկութիւնը:

    Հայաստանն այդ մարզական տօնախմբութեանը չի մասնակցում: Մեր մասնակցութիւնն անուղղակի է՝ այսպէս կոչւած «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի «գծով»: Փոխարէնը մասնակցում է ադրբեջանական թիմ, այն էլ՝ «Ղարաբաղ» անունով: Ադրբեջանցիներն, ըստ այդմ, թէ՛ մարզական, թէ՛ քարոզչական, թէ՛ քաղաքական հարց են լուծում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։