Հա

Մարզական

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 08:40

Չեմպիոնների լիգա. Հրաշքները երկու անգամ չեն կրկնւում

«Կամպ Նոու» ստադիոնում «Իւվենտուս»-ը յստակ պաշտպանւելով՝ չէզոքացրեց «Բարսելոնա»-ի ոչ այնքան սուր գրոհները: Գրանցւեց գոլազուրկ ոչ-ոքի եւ «Իւվենտուս»-ը դուրս եկաւ կիսաեզրափակիչ փուլ:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան վերջին հանդիպումները:

Մրցակցի դաշտում 0:3 հաշւով պարտութիւնից յետոյ, «Բարսելոնա»-ի երկրպագուները յոյսով էին, որ հրաշքն, այնուամենայնիւ, կը կրկնւի, եւ նախորդ փուլի՝ «ՊՍԺ»-ի հետ հանդիպման պէս «Կապտանռնագոյններ»-ին կը յաջողւի յետ բերել կորցրածը:

Այս անգամ, սակայն, հրաշքն ապացուցեց, որ չի պատրաստւում կրկնւել երկրորդ անգամ:

«Կամպ Նոու» ստադիոնում «Իւվենտուս»-ը յստակ պաշտպանւելով՝ չէզոքացրեց «Բարսելոնա»-ի ոչ այնքան սուր գրոհները: Գրանցւեց գոլազուրկ ոչ-ոքի եւ «Իւվենտուս»-ը դուրս եկաւ կիսաեզրափակիչ փուլ:

Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի անակնակլը համարւող «Մոնակօ»-ն շարունակում է իր յաղթարշաւը: Առաջին խաղում գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի դաշտում տարած 3:2 հաշւով յաղթանակից յետոյ, Ֆրանսիայի գործող չեմպիոնները սեպափական յարկի ներքոյ տարան երկրորդ յաղթանակը՝ ապահովելով իրենց տեղը կիսաեզրափակիչ փուլում:

«Մոնակօ»-«Բորուսիա Դորտմունդ» պատասխան հանդիպումն աւարտւեց տանտէրերի յաղթանակով՝ 3:2 հաշւով:

Այսպիսով կիսաեզրափակիչ փուլում կը մրցեն «Ռէալ Մադրիդ»-ը, «Ատլետիկօ Մադրիդ»-ը, «Իւվենտուս»-ն ու «Մոնակօ»-ն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։