Հա

Մարզական

Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 09:20

Եւրոպա լիգա. Մխիթարեանի գոլն օգնեց «ManU»-ին դուրս գալու Եւրապա լիգայի կիսաեզրափակիչ փուլ

Հանդիպման հաշիւը 10-րդ րոպէին բացեց Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը: Ռեշֆորդի փոխանցումից յետոյ, Հենրիխը դիպուկ հարւածով գրաւեց մրցակցի դարպասը:

«alikonline.ir» - Երէկ`ուշ երեկոյեան կայացան Եւրոպա լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Սեփական յարկի ներքոյ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը հիւրընկալել էր բելգիական «Անդերլեխտ»-ին:

Հանդիպման հաշիւը 10-րդ րոպէին բացեց Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը: Ռեշֆորդի փոխանցումից յետոյ, Հենրիխը դիպուկ հարւածով գրաւեց մրցակցի դարպասը:

32-րդ րոպէին Հանին հաշւում վերկանգնեց հաւասարութիւնը, որն էլ պահպանւեց մինչ հանդիպման հիմնական ժամանակի աւարտը:

Լրացուցիչ ժամանակի 107-րդ րոպէին Ռեշֆորդը խփեց յաղթական գնդակը: 2:1` եւ «ManU»-ը յայտնւեց կիսաեզրափակիչ փուլում:

Նշենք, որ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից բացի Եւրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլում հանդէս կը գան նաեւ հոլլանդական «Այաքս»-ը, իսպանական «Սելտա Վիգօ»-ն եւ ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։