Հա

Մարզական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 08:00

Ռոջէր Ֆեդերէրի ռեկորդային 8-րդ տիտղոսն Վիմբլդոնում

Ռոջէր Ֆեդերէրը ռեկորդային՝ 8-րդ անգամ նւաճեց Վիմբլդոնը: Սա նրա 19-րդ տիտղոսն է թենիսի «Մեծ սաղաւարտի» մրցաշարերում:

«alikonline.ir» - Շւէյցարացի Ռոջէր Ֆեդերէրը 19-րդ տիտղոսը նւաճեց թենիսի «Մեծ սաղաւարտի» մրցաշարերում՝ այդ ցուցանիշով թարմացնելով սեփական ռեկորդը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Վիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 35-ամեայ Ֆեդերէրը 3 սեթում յաղթեց խորւաթ Մարին Չիլիչին՝ 6:3, 6:1, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ 41 րոպէ:

Ընդ որում՝ աշխարհի 5-րդ ռակետն այս մրցաշարում անցկացրեց 7 մրցախաղ եւ չպարտւեց ոչ մի սեթ: Սա Ռոջէր Ֆեդերէրի ռեկորդային՝ 8-րդ տիտղոսն էր Վիմբլդոնում: Այդ ցուցանիշով շւէյցարացի թենիսիստը գերազանցեց ամերիկացի Պիտ Սամպրասի եւ բրիտանացի Վիլեամ Ռոունշոուի ռեկորդները: Նրանք Ուիմբլդոնում յաղթել էին 7-ական անգամ:

28-ամեայ Չիլիչը Վիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում հանդէս եկաւ առաջին անգամ: Խորւաթ թենիսիստը «Մեծ սաղաւարտի» մրցաշարերում ունի մէկ տիտղոսը, որը նւաճել է «US Open-2014»-ում:

Յիշեցնենք, որ այս տարի Վիմբլդոնի յաղթողի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարէյը, որը քառորդ եզրափակիչում պարտւել էր ամերիկացի Սէմ Կուերիին:

«Մեծ սաղաւարտի» մրցաշարերում երկրորդ ամենաշատ տիտղոս նւաճած թենիսիստն իսպանացի Ռաֆայէլ Նադալն է, որն ունի 15 տիտղոս: Եռեակը եզրափակում է լեգենդար ամերիկացի Պիտ Սամպրասը՝ 14 տիտղոս:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։