Հա

Մարզական

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 08:20

Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ն ու «Սիթի»-ն եւս վստահ մեկնարկեցին

Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի առաջին տուրի երկրորդ օրւայ հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերի թիմերը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի առաջին տուրի երկրորդ օրւայ հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերի թիմերը:

E խմբի երկու հանդիպումներն էլ խաղաղ ելք ունեցան: «Լիւերպուլ»-ը տանը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց իսպանական «Սեւիլիա»-ի դէմ պայքարում, իսկ սլովենական «Մարիբոր»-ը սեփական յարկի ներքով միաւորները կիսեց Ռուսաստանի գործող չեմպիոնի՝ Մոսկւայի «Սպարտակ»-ի դէմ պայքարում: Վերջնահաշիւը 1:1 էր:

F խմբում  Հոլանդիայի գործող չեմպիոնը՝ «Ֆէյնորդ»-ը սեփական դաշտում ոչնչով աչքի չընկաւ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դէմ պայքարում: «Քաղաքաբնակներ»-ը յաղթեցին խոշոր՝ 0:4 հաշւով:

Խմբի միւս խաղում ուկրայինական «Շախտեոր»-ը սեփական դաշտում 2:1 հաշւով յաղթահարեց իտալական «Նապոլի»-ի արգելքը:

G խմբում Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգ»-ը սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ֆրանսիայի փոխչեմպիոնի՝ «Մոնակօ»-ի դէմ պայքարում:

Խմբի միւս խաղում պորտուգալական «Պորտու»-ն սեփական դաշտում 1:3 հաշւով զիջեց թուրքական «Բեշիկթաշ»-ին:

H խմբում Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը՝ «Ռէալ Մադրիդ»-ը լուրջ խնդիրների չհանդիպեց կիպրական ԱՊՕԷԼ-ի դէմ պայքարում: Վերջնահաշիւը 3:0 էր:

Խմբի միւս խաղում անգլիայի փոխչեմպիոնը՝ «Տոտենհեմ»-ը 3:1 հաշւով պարտութեան մատնեց գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ին:

Յարակից Հրապարակումներ

  • Չեմպիոնների լիգա. «Գրնդներ»-ի վստահ մեկնարկը
    Չեմպիոնների լիգա. «Գրնդներ»-ի վստահ մեկնարկը

    Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանը:

    A խմբում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը տանը 3:0 հաշւով յաղթեց շւէյցարական «Բազել»-ին: Ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը:

  • Ինչպէս Հայաստանը յետ մնաց Ադրբեջանից
    Ինչպէս Հայաստանը յետ մնաց Ադրբեջանից

    Եւրոպայում մեկնարկում է ֆուտբոլային ամենահեղինակաւոր ակումբային մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի գաւաթի խաղարկութիւնը:

    Հայաստանն այդ մարզական տօնախմբութեանը չի մասնակցում: Մեր մասնակցութիւնն անուղղակի է՝ այսպէս կոչւած «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի «գծով»: Փոխարէնը մասնակցում է ադրբեջանական թիմ, այն էլ՝ «Ղարաբաղ» անունով: Ադրբեջանցիներն, ըստ այդմ, թէ՛ մարզական, թէ՛ քարոզչական, թէ՛ քաղաքական հարց են լուծում:

  • ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ՉԼ-ի 2016/17 թթ. մրցաշրջանի խորհրդանշական հաւաքականը
    ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ՉԼ-ի 2016/17 թթ. մրցաշրջանի խորհրդանշական հաւաքականը

    ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքը հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2016/17 թթ. մրցաշրջանի խաղարկութեան խորհրդանշական հաւաքականը:

    Հաւաքականում ընդգրկւել են չեմպիոն հռչակւած «Ռէալ Մադրիդ»-ի 8 ֆուտբոլիստներ:

  • Չեմպիոնների լիգա. LA DOUDECIMA
    Չեմպիոնների լիգա. LA DOUDECIMA

    Երէկ՝ ուշ երեկոյեան Քարդիֆում կայացաւ Եւրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որի ընթացքում «Ռէալ Մադրիդ»-ը խոշոր՝ 4:1 հաշւով պարտութեան մատնեց իտալական «Իւվենտուս»-ին:

  • Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-«Իւվէ». Ժամադրավայրը՝ Կարդիֆ
    Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-«Իւվէ». Ժամադրավայրը՝ Կարդիֆ

    «Ռէալ Մադրիդ»-ը հիւրընկալւելիս 1:2 հաշւով պարտւեց իր համաքաղաքացիներին, սակայն, սեփական յարկի ներքով 3:0 հաշւով յաղթանակի շնորհիւ ամրագրեց իր տեղը ՉԼ-ի այս մրցաշրջանի եզրափակիչ դիմակայութիւնում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։