Հա

Մարզական

17/10/2017 - 11:50

Փիւնիկ Առաքելեանը՝ Իրանի բասկետբոլի պատանեկան հաւաքականում

Իրանի կանանց բասկետբոլի պատանեկան հաւաքականը նախապատրաստւում է Հնդկաստանում կայանալիք բասկետբոլի մինչեւ 16 տարեկանի Ասիայի առաջնութեանը: Մրցումների մեկնարկը տրւելու է հոկտեմբերի 22-ին:

«alikonline.ir» - Իրանի կանանց բասկետբոլի պատանեկան հաւաքականը նախապատրաստւում է Հնդկաստանում կայանալիք բասկետբոլի մինչեւ 16 տարեկանի Ասիայի առաջնութեանը: Մրցումների մեկնարկը տրւելու է հոկտեմբերի 22-ին:

Այս կապակցութեամբ «Ազադի» մարզահամլիրի բասկետբոլի սրահում հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Իրանի հաւաքականի նախապատրաստական մարզումների վերջնական փուլը:

Ուրախութեամբ տեղեկացանք, որ հաւաքականի վերջնական կազմում ընդգրկւած է նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի պատանի բասկետբոլիստուհի Փիւնիկ Առաքելեանը:

Այս կապակցութեամբ «alikonline»-ը շնորհաւորում է սիրելի Փիւնիկին, նրան մաղթելով յաջողութիւն՝ Ասիայի առաջնութիւնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։