Հա

Մարզական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 08:00

Հայ ծանրորդն Աւստրիայի եռակի չեմպիոն է դարձել

Ազգութեամբ հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսեանը դարձել է Աւստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն:

«alikonline.ir» - Ազգութեամբ հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսեանը դարձել է Աւստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Rusarminfo»-ն: 

Գրաց քաղաքում կայացած Աւստրիայի ծանրամարտի առաջնութիւնում Սարգիս Մարտիրոսեանն առաջին տեղն է զբաղեցրել 105 կգ. քաշային կարգում` արժանանալով ոսկէ մեդալի:

Այս առաջնութեան արդիւնքներով, 31-ամեայ հայ մարզիկն իրաւունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017 թւականի առաջնութեանը, որը կը կայանայ ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատւածում:

Նշենք` 2015 եւ 2016 թւականներին Սարգիս Մարտիրոսեանն արդէն դարձել էր Աւստրիայի չեմպիոն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։