Հա

Մարզական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 09:00

Ռոնալդուն կստանայ «Ոսկէ գնդակ»-ը, արարողութիւնը՝ Էյֆէլեան աշտարակի վրայ

Մադրիդի «Ռէալ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն կստանայ «Ոսկէ գնդակ»-ը, որը շնորհում է «France Football» պարբերականը: ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհիհ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած Ռոնալդուն Եւրոպայի լաւագոյն ֆուտբոլիստի ոչ պաշտօնական մրցանակը կստանայ Փարիզի Էյֆէլեան աշտարակի վրայ: 

«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն կստանայ «Ոսկէ գնդակ»-ը, որը շնորհում է «France Football» պարբերականը: ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհիհ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած Ռոնալդուն Եւրոպայի լաւագոյն ֆուտբոլիստի ոչ պաշտօնական մրցանակը կստանայ Փարիզի Էյֆէլեան աշտարակի վրայ: Ըստ «news.am»-ի, հաղորդում է «Mundo Deportivo»-ն:

Արարողութիւնը տեղի կունենայ դեկտեմբերի 7-ին՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի դէմ Չեմպիոնների լիգայի հանդիպումից յետոյ մէկ օր անց:

Նոյեմբերի 10-ին «France Football»-ը հրապարակեց 30 յաւակնորդների ցուցակը: 2008 թւականից այս մրցանակին արժանացել են միայն Ռոնալդուն ու «Բարսելոնա»-ի արգենտինացի առաջատար Լիոնէլ Մեսսին: Անցած տարի մրցանակը ստացել է Ռոնալդուն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։