Հա

Մարզական

Հինգշաբթի, 11 Յունւարի 2018 10:40

Թուրքական «Բեշիքթաշ»-ը հրաժարւում է Օզբիլիսից

Թուրքական ակումբը ստիպում է հայ կիսապաշտպանին եւ ուկրայինացի դարպասապահին առանձին մարզւել։

«Բեշիկթաշ» ակումբի ղեկավարութիւնն առաջարկել իր երկու խաղացողներին` Արաս Օզբիլիսին եւ Դենի Բոյկոյին նոր ակումբ գտնել: 

«alikonline.ir» - Թուրքական ակումբը ստիպում է հայ կիսապաշտպանին եւ ուկրայինացի դարպասապահին առանձին մարզւել։

«Բեշիկթաշ» ակումբի ղեկավարութիւնն առաջարկել իր երկու խաղացողներին` Արաս Օզբիլիսին եւ Դենի Բոյկոյին նոր ակումբ գտնել: Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի՝ հաղորդում է «Futbol Arena» հրատարակութիւնը։

Հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եւ դարպասապահ Դենի Բոյկոն չեն մարզւում Անթալիայում ակումբի ֆուտբոլիստների հետ։ Նրանց հաղորդել են, որ նրանք պէտք է առանձին մարզւեն։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները թուրքական ակումբի գործողութիւններն անօրինական են անւանել եւ կոչ արել լուծել այդ հարցը։

Տեղեկատւութիւնն այն մասին, որ «Բեշիքթաշ»-ը վաղուց է նախատեսել հրաժարւել Օզբիլիսի ծառայութիւններից, վաղուց էր յայտնւել։

Դեկտեմբերի 21-ին յայտնի է դարձել, որ ուկրայինացի դարպասապահը եւ հայ կիսապաշտպանը կը լքեն «Բեշիքթաշ»-ը։

Յարակից Հրապարակումներ

  • Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա
    Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա

    Թուրքական «Բեշիքթաշ»-ի եւ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կը փոխի իր ակումբային գրանցումը,- Ըստ «armsport.am»-ի՝ տեղեկացնում է «voetbalprimeur.nl»-ը:

  • Հենրիխ Մխիթարեանը՝ Հայաստանի 2013 թ. լաւագոյն ֆուտբոլիստ
    Հենրիխ Մխիթարեանը՝ Հայաստանի 2013 թ. լաւագոյն ֆուտբոլիստ

    Դեկտ. 24-ի երեկոյեան «ՀՖՖ մրցանակաբաշխութիւն 2013»-ի ընթացքում յայտնի դարձան «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ» եւ «Տարւայ լաւագոյն մարզիչ» անւանակարգերում յաղթողները: Հայաստանի 2013 թ. լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել Հայաստանի ազգային հաւաքականի եւ գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով հաւաքել է 244 միաւոր:

  • Մխիթարեան.- «Մովսիսեանն ու Օզբիլիսը եւս արժանի էին լաւագոյնի կոչմանը»
    Մխիթարեան.- «Մովսիսեանն ու Օզբիլիսը եւս արժանի էին լաւագոյնի կոչմանը»

    Ինչպէս տեղեկացրել էինք, դեկտեմբերի 24-ին կայացել է «ՀՖՖ մրցանակաբաշխութիւն 2013»-ը, որի ընթացքում յայտնի է դարձել, որ Հայաստանի 2013 թ. «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ» է ճանաչւել Հայաստանի ազգային հաւաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով ՀՖՖ-ի պաշտօնական կայքի հետ զրոյցում կիսւել է տպաւորութիւններով եւ պատմել ապագայ ծրագրերի մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։