Հա

Մարզական

Հինգշաբթի, 11 Յունւարի 2018 10:50

Հանգուցալուծումը մօտ է. «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը պատրաստ է Մխիթարեանին յետ վերադարձնել «Բորուսիա Դորտմունդ»

Խնդրայարոյց կարող է լինել Մխիթարեանի աշխատավարձի հարցը:

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ» ակումբը պատրաստ է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին հրաժեշտ տալ 2018 թւականի յունւարին: 

«alikonline.ir» - Խնդրայարոյց կարող է լինել Մխիթարեանի աշխատավարձի հարցը:

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ» ակումբը պատրաստ է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին հրաժեշտ տալ 2018 թւականի յունւարին: Յայտնում է «Sputnik» Արմենիան՝ անգլիական «The Independent»-ին յղումով:

Մխիթարեանը պատրաստ է վերադառնալ նախկին ակումբ, «Բորուսիա»-ն, իր հերթին նոյնպէս հետաքրքրւած է նրա ծառայութիւններով:

Սակայն էական տարբերութիւն կայ գերմանական ակումբի կողմից կիսապաշտպանին առաջարկւող պոտենցիալ աշխատավարձի եւ ներկայիս նրա աշխատավարձի միջեւ:

Այժմ Մխիթարեանը շաբաթական 120 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում, իսկ «Բորուսիա»-ն նրան կարող է աւելի ցածր աշխատավարձ առաջարկել:

Կիսապաշտպանով հետաքրքրւած է նաեւ իտալական «Ինտեր»-ը եւ կարող է միջամտել պայքարին:  Հաւանական է, որ «Կարմիր սատանաներ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն կօգտագործի դա ամռանը «Ինտեր»-ի խաղացող Իւան Պերիշիչին ձեռք բերելու համար:

Աւելի վաղ յայտնել էին, որ եթէ «Ինտեր»-ին չյաջողւի ստանալ հայ կիսապաշպանին, ապա ակումբը կը փորձի համալրել շարքերը «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինիա Ալկանտարայի հաշւին:

Անգլիական ակումբը պատրաստ է Մխիթարեանին հրաժեշտ տալ 35 մլն. ֆունտ ստեռլինգի դիմաց:

Որոշ անգլիական ԶԼՄ-ների տեղեկութեան համաձայն` հայ ֆուտբոլիստը  դժգոհ է Մոուրինիոյի վերաբերմունքից եւ ուզում է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալ:

Հենրիխ Մխիթարեանը «Բորուսիա»-ի կազմում խաղացել է 2013-2016 թւականներին: Այդ ընթացքում նա երկու անգամ Գերմանիայի սուպերգաւաթի յաղթող է դարձել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։