Ուրախութեամբ տեղեկացանք, որ իրանահայ աւտոարշաւորդ Արամ Մարտիրոսեանը ֆրանսիական թիմի կազմում յաջողել է գրաւել 6-րդ հորիզոնականը:
«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել էինք, որ իրանահայ աւտոարշաւորդ Արամ Մարտիրոսեանը յունւարի 12-ին ֆրանսիական «Team Altran Peugeot» թիմի կազմում «TCR» դասում մասնակցելու է Դուբայի 24 ժամեայ աւտոմրցարշաւին:
Ուրախութեամբ տեղեկացանք, որ Արամը ֆրանսիական թիմի կազմում յաջողել է գրաւել 6-րդ հորիզոնականը:
«Team Altran Peugeot» թիմը մրցաշարը մեկնարկել է 14-րդ տեղից, սակայն թիմային արդիւանւէտ աշխատանքի շնորհիւ մրցաշարի աւարտին բարձրացել է մինչեւ 6-րդ հորիզոնական:
«alikonline»-ը շնորհաւորում է սիրելի Արամին՝ նրան մաղթելով նորանոր յաջողութիւններ: