Հարաւային Կորէայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրւարի 12-ին վիճարկւած մեդալների 7 հաւաքածուներից յետոյ ընդհանուր հաշւարկի առաջատարի դիրքը պահպանեց Գերմանիան։
«alikonline.ir» - Հարաւային Կորէայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրւարի 12-ին վիճարկւած մեդալների 7 հաւաքածուներից յետոյ ընդհանուր հաշւարկի առաջատարի դիրքը պահպանեց Գերմանիան։ Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:
Գերմանացի մարզիկները մեդալային 3 օրերում նւաճել են 4 ոսկէ եւ 2 բրոնզէ մեդալ: Երկրորդ տեղում է Հոլանդիան (3 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ), իսկ լաւագոյն եռեակը եզրափակում են նորւեգացիները (2 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ): 2-ական ոսկէ մեդալ ունեն նաեւ Կանադան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։
Փետրւարի 13-ին կը վիճարկւի մեդալների 7 հաւաքածու: