Հա

Մարզական

11/03/2018 - 14:30

«Խենթ» հայ բռնցքամարտիկը ջախջախեց ամերիկացիների կուռքին եւ չեմպիոն

Հայաստանցի բռնցքամարտիկ Ազատ Յովհաննիսեանը հերթական նշանակալից յաղթանակը տարաւ պրոֆեսիոնալ ռինգում:

«alikonline.ir» - Հայաստանցի բռնցքամարտիկ Ազատ Յովհաննիսեանը հերթական նշանակալից յաղթանակը տարաւ պրոֆեսիոնալ ռինգում: Գրում է «armeniasputnik.am»-ը:

2011 թւականից պրոֆեսիոնալի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցն այս գիշեր անցկացրեց իր թւով 16-րդ մենամարտը: Մրցակիցը 28-ամեայ ամերիկացի բռնցքամարտիկ Ռոնի Ռիոսն էր, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 31 մարտերում տարել էր 29 յաղթանակ:

Կալիֆորնիայի Կոստա Մեսա քաղաքի «OC Fair & Event Center» մարզադահլիճում կայացած մրցամարտն անցաւ մեր բնցքամարտիկի բացայայտ առաւելութեամբ, որը 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր մրցակցին: Սա նրա թւով 14-րդ յաղթանակն էր, այդ թւում 8-ը՝ անընդմէջ:

Այդպիսով, Ազատ Յովհաննիսեանը պահպանեց «WBC»-ի վարկածով Ամերիկայի մայրցամաքային թեթեւագոյն քաշային կարգի չեմպիոնի գօտին:

«Սկզբում ամէն ինչ այնքան էլ լաւ չէր ընթանում, ես անգամ ձեռքս վնասեցի։ Ինձ մօտ վատ էր ստացւում մարտը, եւ ես մի պահ անելանելի դրութեան մէջ էի»,- մարտից յետոյ իր առաջին հարցազրոյցում ասել է Յովհաննիսեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։