Հա

Մարզական

12/03/2018 - 08:10

Հենրիխ Մխիթարեանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստեցին «Արսենալ»-ի յաղթանակին

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական դաշտում 3:0 հաշւով ուժեղ գտնւեց «Վոթֆորդ»-ից։ Հայաստանի հաւաքականի 29-ամեայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հանդէս եկաւ Արսէն Վեգների գլխաւորած թիմի մեկնարկային կազմում եւ դարձաւ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

«alikonline.ir»- Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական դաշտում 3:0 հաշւով ուժեղ գտնւեց «Վոթֆորդ»-ից։ Հայաստանի հաւաքականի 29-ամեայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հանդէս եկաւ Արսէն Վեգների գլխաւորած թիմի մեկնարկային կազմում եւ դարձաւ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպման հաշիւը 8-րդ րոպէին բացեց «Արսենալ»-ի գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին, որը խփեց առաջին խաղակէսի միակ գոլը։

59-րդ րոպէին գաբոնցի յարձակւող Պիեր-Էմերիկ Օբամեանգը Հենրիխ Մխիթարեանի փոխանցումից յետոյ հաշիւը դարձեց 2։0, իսկ քիչ անց հիւրերը վրիպեցին 11 մետրանոցից։ 77-րդ րոպէին Մխիթարեանը խփեց «Արսենալ»-ի երրորդ գոլը, իսկ մէկ րոպէ անց փոխարինւեց։

Դա Հենրիխ Մխիթարեանի երկրորդ գոլն էր «Արսենալ»-ի կազմում։ Օրեր առաջ նա Եւրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (2։0) գրաւել էր նաեւ իտալական «Միլան»-ի դարպասը։

Պրեմեր լիգայի նախորդ 3 տուրերում պարտութիւն կրած «Արսենալ»-ը հաւաքեց 48 միաւոր եւ մնաց 6-րդ տեղում։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տւող չորրորդ տեղը զբաղեցնող «Տոտենհեմ»-ը Արսէն Վեգների թիմից առաջ է 10 միաւոր։

Անգլիայի առաջնութիւն, 30-րդ տուր

«Արսենալ» - «Վոթֆորդ»՝ 3:0

Շկոդրան Մուստաֆի, 8, Պիեր-Էմերիկ Օբամեանգ, 59, Հենրիխ Մխիթարեան, 77

Չիրացւած 11 մետրանոց՝ Տրոյ Դինի, 62 («Վոթֆորդ»)

«Արսենալ». Պետր Չեխ, Էնզլի Մէյթլենդ-Նայլզ, Ռոբ Հոլդինգ, Շկոդրան Մուստաֆի (Կալում Չեմբերս, 73), Սեադ Կոլաշինաց, Մոհամեդ Էլնէնի, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Ալեքս Իւոբի (Դենի Ուելբեկ, 66), Հենրիխ Մխիթարեան (Ջեկ Ուիլշիր, 78), Պիեր-Էմերիկ Օբամեանգ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։