Հա

Մարզական

12/03/2018 - 12:20

Մխիթարեանը ճանաչւել է «Արսենալ»-«Վոթֆորդ» հանդիպման լաւագոյն խաղացող

Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ճանաչւել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ»-«Վոթֆորդ» հանդիպման լաւագոյն խաղացող: 

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ճանաչւել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ»-«Վոթֆորդ» հանդիպման լաւագոյն խաղացող: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, 3:0 հաշւով աւարտւած մրցավէճում Մխիթարեանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպումից յետոյ «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները, որոնց համաձայն՝ 29-ամեայ հայ ֆուտբոլիստը ճանաչւել է խաղի լաւագոյն ֆուտբոլիստ` ստանալով 8.8 գնահատականը:

8.8 գնահատականը ստացել է նաեւ Պետեր Չեխը, սակայն վերջինս զիջել է Մխիթարեանին վիճակագրական տւեալներով: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։