Հա

Մարզական

Երեքշաբթի, 13 Մարտի 2018 09:30

Յաւակնորդների մրցաշար. Կրամնիկը՝ միանձնեայ առաջատար, Լեւոն Արոնեանը կիսում է 6-7-րդ տեղերը

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի երրորդ տուրից յետոյ միանձնեայ առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է, որը պարտութեան էր մատնել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանին:

«alikonline.ir» - Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի երրորդ տուրից յետոյ միանձնեայ առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է, որը պարտութեան էր մատնել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանին: Գրում է «news.am»-ը:

Կրամնիկին հաւասարւելու հնարաւորութիւն ունէին ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան կամ ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովը, սակայն նրանց պարտիան աւարտւեց ոչ ոքի:

Լեւոն Արոնեանը ռուսաստանցի Սերգէյ Կարեակինի հետ 1-ական միաւորով կիսում է 6-7-րդ տեղերը: Մարտի 14-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնեանի մրցակիցը կը լինի Կարեակինը: 

Յաւակնորդների մրցաշարերրորդ տուր

Լեւոն Արոնեան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիեար Մամեդեարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Սերգէյ Կարեակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Վեսլի Սօ (ԱՄՆ) - Դին Լիրէն (Չինաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրութիւնը երրորդ տուրից յետոյ. Կրամնիկ՝ 2.5 միաւոր, Մամեդեարով, Կարուանա՝ 2-ական, Դին Լիրէն, Գրիշչուկ՝ 1.5-ական, Արոնեան, Կարեակին՝ 1-ական, Սօ՝ 0.5:

Չորրորդ տուրի զոյգերը

Կարեակին - Արոնեան

Կրամնիկ - Կարուանա

Գրիշչուկ - Դին Լիրէն

Մամեդեարով - Սօ

Երկու շրջանով անցկացւող յաւակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եւրօ է: Հաւասար միաւորների դէպքում, յաղթողը կորոշւի անձնական հանդիպումների, յաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշւարկով: Բացարձակ հաւասարութեան դէպքում, մարտի 28-ին կանցկացւի թայ-բրէյք: Պարտիաների ժամանակի հաշւարկը. 100 րոպէ՝ առաջին 40 քայլին, 50 րոպէ՝ յաջորդ 20 քայլին եւ 15 րոպէ՝ մինչեւ պարտիայի աւարտը ամէն քայլին 30 վայրկեանի աւելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստեան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Յաւակնորդների մրցաշարի յաղթողն իրաւունք կը ստանայ այս տարւայ նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ