Հա

Մարզական

%AM, %16 %291 %2018 %10:%Ապր

Վարդան Մինասեան. «Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբում բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է միայն մարզիչները: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նման յայտարարութիւն արեց Հայաստանի ազգային ընտրանու վերանշանակւած գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը՝ «Արմենիա» հեռուստաընկերութեան «Էւոլիուցիա» հաղորդման ժամանակ:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբում բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է միայն մարզիչները: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նման յայտարարութիւն արեց Հայաստանի ազգային ընտրանու վերանշանակւած գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը՝ «Արմենիա» հեռուստաընկերութեան «Էւոլիուցիա» հաղորդման ժամանակ:

«Երբ վերադարձայ Ղազախստանից, որտեղ աշխատեցի մէկ տարի, ես աշխատանքի անցայ «Փիւնիկ» ակումբում, որպէս տեխնիկական տնօրէն: Իսկ վերջին մէկ տարում ՀՖՖ-ի տեխնիկական տնօրէն էի: Իմ ամբողջ աշխատանքը կապւած է եղել մանկապատանեկան եւ պատանեկան ֆուտբոլի հետ: Ես համարում եմ, որ բարձրակարգի ֆուտբոլի հիմքը հէնց պատանեկան ֆուտբոլն է: Այդ աշխատանքն ինձ շատ հոգեհարազատ էր: Ես գտնում էի, որ այդտեղ անելիք ունէի: Այդ ընթացքում մի քանի հրաւէր ունէի արտասահմանից, բայց հրաժարւել եմ: Ազգային թիմը երբեք էլ հեշտ պահեր չի ունեցել: 2010 թւականին էլ լաւ վիճակում չէր թիմը: Ես չեմ ասում, որ եկայ եւ լաւացրեցի, ոչ, բայց միշտ էլ լինելու են նման իրավիճակներ: Նախորդ հրաժարականի ժամանակ ես զգացի, որ ինձ սպառել եմ հաւաքականում: Ուզում էի աշխատել ակումբային ֆուտբոլում: Ցանկացած աշխատանքի մէջ էլ տարաձայնութիւններ լինելու են, բայց իմ նախորդ հրաժարականը եղել է իմ սեփական որոշումը»,-ասել է Մինասեանը:

Վերանշանակւած մարզչի առաջ ՀՖՖ-ն խնդիր է դրել դուրս գալ Ազգերի լիգայի խմբային փուլից եւ մասնակցել եզրափակիչ փուլին: «Վերադառնալով Ղազախստանից իմ հեռանալուն, այն կապւած էր ակումբի ղեկավարի հետ իմ տարաձայնութիւններին, բայց մենք՝ ՀՖՖ նախագահի հետ իրար լաւ ենք ճանաչում եւ նա գիտի իմ աշխատելաոճը: Նա կարող է խորհուրդներ տալ, բայց կընդունես այդ խորհուրդները ինքդ ես որոշում: Հիմա բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Ես ունեմ նախապայմաններ ֆուտբոլիստների հարցում: Եթէ նա ուզում է խաղալ ազգային թիմում, ապա պէտք է լինի հայրենասէր: Պէտք ունենաս նաեւ տեխնիկա-տակտիկական լաւ որակներ, որը կը համապատասխանի միջազգային ֆուտբոլին»,- առանձնացրեց մասնագէտը:

Հաւաքականի նորեկների մասին խօսելով Մինասեանը շեշտեց, որ տպաւորւած չէ Նորբերտօ Բրիասկօ Բալեկեանի խաղով, գուցէ նրա անյաջող խաղի վրայ կարող է ազդեցութիւն թողած լինի ժամային գօտիների տարբերութիւնը:

Մինասեանն խօսել է նաեւ երիտասարդական թիմին փաստելով որ այժմ մեր երիտասարդական հաւաքականում կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր քիչ-քիչ կը ներգրաււեն ազգային ընտրանի: Միակ խնդիրը կը լինի, այն որ ֆուտբոլիստներ ձգտեն իրենց ակումբներում խաղան հիմնական կազմերում: Յաջորդիւ երիտասարդական հաւաքականում կը լինեն 1998/99 թւականների ծնւած ֆուտբոլիստներ եւ նրանք շատ խոստումնալից են:

«Արմէն Գիւլբուդաղեանցն այն մարզիչն է, ով ամբողջովին համապատասխանում է հայկական ֆուտբոլի մենթալիտետին: Մենք գիտենք, մեր ուժեղ եւ թոյլ կողմերը: Մենք աւելի շատ ֆուտբոլ պէտք է խաղանք գլխով, քան՝ ոտքով:  Իսկ Գիւլբուդաղեանցի միտք, խաղաոճը ամբողջովին համապատասխանում է դրան»-ասել է նա:

Անդրադառնալով Ազգերի լիգայի եւ մրցակիցներին Մինասեանը փաստեց, որ մրցակիցները տարբեր են թէ ուժերով եւ թէ խաղաոճերով: «Այդ խաղերին տարբեր մօտեցումներ կը լինեն, բայց այդ խաղերը կունեն մէկ ընդհանուր բան՝ ցանկացած խաղի 100 տոկոս նւիրւածութիւն է պէտք: Մենք մեր առաւելագոյնը պէտք է կատարեն՝ անկախ մրցակիցների մակարդակներից»,- եզրափակեց Մինասեանը:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։