Հա

Մարզական

16/04/2018

Ռոման Բերեզովսկին կաշխատի ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի մարզչական շտաբում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կօգնի Վարդան Մինասեանին մարզչական աշխատանքում:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կօգնի Վարդան Մինասեանին մարզչական աշխատանքում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նման յայտարարութիւն արեց Հայաստանի ազգային ընտրանու վերանշանակւած գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը՝ Արմենիա հեռուստաընկերութեան «Էւոլիւցիա» հաղորդման ժամանակ:

«Ռոման Բերեզովսկին լինելու է մեր մարզչական շտաբում եւ աշխատելու է դարպասապահների հետ: Հաւաքականի մարզչական շտաբում կաշխատեն նաեւ Արտակ Օսէյեանը եւ Արթուր Մկրտչեանը»,- ասել է Մինասեանը:

Բերեզովսկին ծնւել է 1974 թւականին Երեւանում: Հայաստանի ազգային հաւաքականի կազմում իր նորամուտը Բերեզովսկին նշել է 1996 թւականի օգոստոսի 31-ին` աշխարհի 1998 թւականի առաջնութեան ընտրական փուլի` Պորտուգալիայի հետ խաղում (0:0): Եղել է ազգային ընտրանու աւագը: Հաւաքականի կազմում վերջին հանդիպումը Բերեզովսկին անցկացրել է Պորտուգալիայի հաւաքականի դէմ` 2015 թւականի յունիսի 13-ին (2:3):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։