Հա

Մարզական

%PM, %16 %381 %2018 %12:%Ապր

Վարդան Մինասեանը՝ Իւրա Մովսիսեանի եւ Ռոբերտ Արզումանեանի հնարաւոր վերադարձի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին յարձակւող Իւրա Մովսիսեանը կարող է վերադառնալ ազգային թիմ, եթէ կարողանայ աչքի ընկնել իր լաւագոյն որակներով:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին յարձակւող Իւրա Մովսիսեանը կարող է վերադառնալ ազգային թիմ, եթէ կարողանայ աչքի ընկնել իր լաւագոյն որակներով:

«Իւրա Մովսիսեանը հիմա վերադարձել է Եւրոպա եւ խաղում է Շւեդիայի առաջնութիւնում, ինչն արդէն մեծ պլիւս է: Մենք կը հետեւենք իր խաղին եւ եթէ ինքը ցոյց տայ այն որակները, որոնց մասին մենք գիտենք, ապա նա կը հրաւիրւի հաւաքական: Իսկ ինչ կապւած է Ռոբերտ Արզումանեանին, ապա նա երկու տարի է, ինչ ֆուտբոլ չի խաղում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նման յայտարարութիւն արեց ազգային ընտրանու վերանշանակւած մարզիչ Վարդան Մինասեանը՝ «Արմենիա» հեռուստաընկերութեան «Էւոլիւցիա» հաղորդման ժամանակ: 

Մինասեանը խօսել է նաեւ Հայաստանի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչեանի մասին՝ մասնաւորապէս շեշտելով. «Վահան Բիչախչեանն ապագայի ֆուտբոլիստ է: Նա պէտք է անցնի երիտասարդական թիմի միջով եւ նոր գայ հաւաքական: Մենք միշտ հետեւում ենք նրան: Նա իրոք շատ տաղանդաւոր է, բայց դեռ տեղ ունի կայանալու համար»:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։