Հա

Մարզական

25/08/2018 - 09:30

Յայտնի է, թէ երբ կանցկացնի իր յաջորդ մենամարտը Գոռ Երիցեանը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցեանը ռինգ դուրս կը գայ սեպտեմբերի 21-ին Մոսկւայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում:

«alikonline.ir» - Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցեանը ռինգ դուրս կը գայ սեպտեմբերի 21-ին Մոսկւայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Punch Boxing Armenia»-ի ֆէյսբուքեան էջը:

Մինչ այս պրոֆեսիոնալ ռինգում 7 յաղթական մենամարտ անցկացրած Գոռ Երիցեանը կը մրցի ռուս Ալեքսանդր Շարոնովի հետ: 

Երիցեանն իր վերջին մենամարտն անցկացրել է յուլիսի 28-ին Սոչիում: 23-ամեայ բռնցքամարտիկը 8 ռաունդանոց մենամարտում առաւելութեան է հասել Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնը ներկայացնող Ալի Ֆունեկայի նկատմամբ եւ տարել իր 7-րդ անընդմէջ յաղթանակը:

Յիշեցնենք` սեպտեմբերի 21-ին Մոսկւայում կայանալիք երեկոյի ընթացքում իր հերթական մենամարտը կանցկացնի նաեւ Արամ Աւագեանը` «WBC International Silver» գօտու պաշտպանութեան համար:

Աւագեանի մրցակիցը կը լինի ռուս ուժեղագոյն բռնցքամարտիկներից մէկը՝ Եւգէնի Սմիռնովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։