Հա

Մարզական

11/09/2018

Նւիրւէք, տղաներ, անվերապահօրէն նւիրւէք…

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզաշապիկը կրելը պէտք է պատիւ լինի, իսկ հայ ժողովրդի համար խաղալը` երազանքի պէս մի բան: Մենք սիրում ենք Հայաստանը ներկայացնող իւրաքանչիւր մարզիկի, ինչպէս մեր ընտանիքի անդամի, մենք յարգում ենք ձեր թափած քրտինքը եւ ձեր կատարած աշխատանքը: Սակայն, Լիխտենշտէյնի եւ Մակեդոնիայի դէմ խաղերում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, մեղմ ասած, չարեց այն, ինչ կարող էր: Չնւիրւեց այնքան, որքան պէտք էր:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզաշապիկը կրելը պէտք է պատիւ լինի, իսկ հայ ժողովրդի համար խաղալը` երազանքի պէս մի բան: Մենք սիրում ենք Հայաստանը ներկայացնող իւրաքանչիւր մարզիկի, ինչպէս մեր ընտանիքի անդամի, մենք յարգում ենք ձեր թափած քրտինքը եւ ձեր կատարած աշխատանքը: Սակայն, Լիխտենշտէյնի եւ Մակեդոնիայի դէմ խաղերում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, մեղմ ասած, չարեց այն, ինչ կարող էր: Չնւիրւեց այնքան, որքան պէտք էր:

«Խաղում ենք երկրպագուների համար»,- ամէն անգամ ասում էք լրագրողներին, երբ առիթ է լինում, բայց մենք չտեսանք երկրպագուի համար վազող 11 ֆուտբոլիստի:

Այո, յաղթեցինք Լիխտենշտէյնի պէս ոչ ֆուտբոլային երկրին, բայց ինչպէս: Եւ յանուն արդարութեան պէտք է նշել, որ հանդիպումն այդպէս էլ ոչ-ոքի կաւարտւէր, եթէ հակառակորդը չմնար 10 ֆուտբոլիստով: Հաւաքականի աւագը լրագրողների հետ զրոյցում ասում է. «Եթէ հանդերձարանում ֆուտբոլիստները սպասում են, թէ Հենոն իրենց երբ է մոտիւացնելու, ուրեմն պէտք չի ընդհանրապէս խաղադաշտ դուրս գալ»: Կը ներէք, իսկ ով պէտք է իր հետեւից, իր իսկ օրինակով թիմը առաջ տանի, լինի այն աւագը, ով ներշնչանքի աղբիւր է եւ, ի վերջոյ, աւագ է:

Ամիսները առաջ, երբ Մինասեանը նորից վերանշանակւեց, մեզանից շատերի մօտ յոյս արթնացաւ տեսնելու այն թիմը, որն ունէինք 2010-2011 թւականներին: Սակայն ֆուտբոլային թիմում, աւաղ, «մի ծաղկով գարուն չի գալիս»: Բոլորիս համար այդպէս էլ անհասկանալի մնաց, թէ ինչու էր Մինասեանը խաղի 86-րդ րոպէին ժպիտը դէմքին ինչ-որ բան պատմում մարզչական շտաբին, երբ թիմը պարտւում էր Մակեդոնիային 0:2 հաշւով… Այն կրակը, որ փնտրում եւ այդպէս էլ չի գտնում ֆուտբոլիստների աչքերում Մինասեանը, կարծես իսպառ վերացել է:

Մենք, որ տարիներ առաջ մէկ ոտքով արդէն Եւրոպայի առաջնութիւնում էինք, հիմա ոտք ենք գցում գաճաճների հետ, եւ դա արդար է: Ֆուտբոլում հիմա վազում են, չեն քայլում, ֆուտբոլում հիմա գնում են իւրաքանչիւր գնդակի հետեւից, ոչ թէ սպասում են, որ գնդակն իրենց գտնի:

Եթէ խաղում էք ազգային թիմում, խաղացէք անմնացորդ նւիրումով, չէք կարող, թողէք որ ձեզ փոխարինեն նրանք, ովքեր գոնէ առաւել մեծ ձգտում ունեն հպարտութեամբ կրելու ազգային թիմի մարզաշապիկը եւ անսպառ հաւատը, կամքը, յամառութեան վերածելով՝ մեզ գոնէ գլխիկոր չեն թողնի:

Հիմա աւարտին է մօտենում մի դարաշրջան եւ սկսւում է նորը, որը կարող է աւելի լաւը լինել, քան նախորդն էր: Անշուշտ, եթէ մենք ուզենք, եթէ ի սրտէ ուզենք: Նոր դարաշրջանում Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի ֆուտբոլիստներին պէտք է միայն առաւել շատ յարգանք մարզաշապիկի, երկրպագուների եւ, իհարկէ, լրագրողների նկատմամբ:

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում այդպէս էլ իրավիճակ չփոխւեց…

Վարվառա Հայրապետեան

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։