Հա

Մարզական

13/09/2018 - 08:10

Վոլէյբոլի աշխարհի առաջնութիւն. Իրանի վստահ մեկնարկը. Իրան-Պուէրտօ Ռիկօ՝ 3:0

Իտալիայում եւ Բուլղարիայում մեկնարկել է վոլէյբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Իտալիայում եւ Բուլղարիայում մեկնարկել է վոլէյբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութիւնը:

D խմբում, երէկ՝ սեպտեմբերի 12-ին, բուլղարական Վարնա քաղաքում Իրանի հաւաքականն իր առաջին հանդիպումն անցկացրեց:

Մրցակիցը Պուէրտօ Ռիկոյի ընտրանին էր, որը չկարողացաւ արժանի դիմադրութիւն ցուցադրել մեր վոլէյբոլիստներին: Հանդիպումն աւարտւեց Իրանի վստահ յաղթանակով՝ 3:0 (25:19, 25:14, 25:18) հաշւով:

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մեկնարկելու է երկրորդ տուրը: Ժամը՝ 22:10 Իրանը ուժերը չափելու է Բուլղարիայի դէմ պայքարում:

Աշխարհի առաջնութեան առաջին տուրի հանդիպումների արդիւնքներն ամբողջութեամբ.

A խումբ.

Իտալիա-Ճապոնիա՝ 3:0

Դոմինիկեան Հանրապետութիւն-Սլովենիա՝ 1:3

Բելգիա-Արգենտինա՝ 3:1

B խումբ.

Ֆրանսիա-Չինաստան՝ 3:0

Հոլանդիա-Կանադա՝ 0:3

Բրազիլիա-Եգիպտոս՝ 3:0

C խումբ.

Կամերոն-Թունիս՝ 3:0

Աւստրալիա-Ռուսաստան՝ 0:3

ԱՄՆ-Սերբիա՝ 3:2

D խումբ.

Բուլղարիա-Ֆինլանդիա՝ 3:0

Իրան-Պուէրտօ Ռիկօ՝ 3:0

Կուբա-Լեհաստան՝ 1:3

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։