Հա

Մարզական

10/10/2018 - 08:05

Ռունի. «Մեսսին պատմութեան լաւագոյն ֆուտբոլիստն է»

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախկին յարձակւող Վէյն Ռունին նշել է, թէ ում է համարում աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ.

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախկին յարձակւող Վէյն Ռունին նշել է, թէ ում է համարում աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ. 

«Եթէ Չեմպիոնների լիգայի այն եզրափակիչներում (2009 եւ 2011 թւականներ - խմբ.) մեր մրցակիցը «Բարսելոնա»-ն չլինէր, կը յաղթէինք: Կարծում եմ՝ «Բարսելոնա»-ն պատմութեան լաւագոյն ակումբն է, իսկ Մեսսին՝ պատմութեան լաւագոյն ֆուտբոլիստը: 

Պարզապէս անհաւանական է այն ամէնը, ինչ անում է Մեսսին: Նա անհաւանական որակներ ունի: Օրինակ՝ Ռոնալդուն վինգերից դարձաւ յարձակւող եւ ռմբարկու: Մրցակիցներին շրջանցելու փոխարէն սկսեց խաղալ մէկ-երկու հպումով, մտնել տուգանային հրապարակ եւ գոլ խփել: 

Ինչ վերաբերւում է Մեսսիին՝ նա ամէն ինչի տիրապետում է: Նա գոլեր է խփում՝ յաճախ խաղալով խորքից կամ կենտրոնից: Խաղադաշտի այն հատւածից, որտեղ ես քայլում եմ, Մեսսին գոլեր է խփում:

Այնպէս որ՝ նա պատմութեան լաւագոյն ֆուտբոլիստն է»,- Ռունիի խօսքը ըստ «tert.am»ի՝ մէջբերել է «Daily Mail»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։