Հա

Մարզական

14/10/2018 - 08:10

Հայաստան-Ջիբրալթար՝ 0:1

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը Ազգերի լիգայի հերթական խաղում պարտւեց կարգով ցածր Ջիբրալթարի ընտրանին:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը Ազգերի լիգայի հերթական խաղում պարտւեց կարգով ցածր Ջիբրալթարի ընտրանին:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում Հայաստանի հաւաքականը տիրել էր նախաձեռնութեան եւ վիճակագրութիւնն էլ խօսում էր այդ մասին: Ջիբրալթարն էլ երբեմն օգտւում էր պաշտպանների անփոյթ խաղից եւ հակագրոհում էր: Առաջին կէսի վերջնամասում հրաշալի հնարաւորութիւն բաց թողեց Կամօ Յովհաննիսեանը:

Երկրորդ կէսի մեկնարկում Հրայր Մկոյեան խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ նշանակւած 11 մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց Չիպոինան՝ Հայաստան-Ջիբրալթար 0:1: Բաղ թողած գնդակից յետոյ Հայաստանի հաւաքականը հիմնականում տիրում էր գնդակին, գրոհներ կազմակերպում, սակայն այդպէս էլ վերջին ճիշտ հարւածը ոչ մէկ չէր կատարում: Ի վերջոյ ընտրանու համար այսպէս կոչված «պատւի խաղում» Հայաստանը պարտւեց նվազագոյն հաշւով:

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 16-ին կը խաղայ Մակեդոնիայի հետ: Հանդիպումը կը կայանա Երեւանում կը մեկնարկի 20:00-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։