Հա

Մարզական

23/12/2018 - 08:45

«Ռէալ»-ը՝ աշխարհի ակումբային չեմպիոն

«Ռէալ Մադրիդ»-ը՝ երրորդ տարին անընդմէջ նւաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - «Ռէալ Մադրիդ»-ը՝ երրորդ տարին անընդմէջ նւաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը:

Երէկ՝ դեկտեմբերի 22-ին ԱՄԷ-ի մայարքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցաւ 2018 թւականի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային չեմպիոնութեան եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան «Ռէալ Մադրիդ»-ն ու ԱՄԷ-ի «Ալ Էյն»-ը, որը կիսաեզրափակիչ փուլում դարձել էր իսկական սենսացիայի հեղինակ՝ պարտութեան մատնելով Լիբերտադորես գաւաթի նորընճայ չեմպիոն, արգենտինական «Ռիվէր Փլէյթ»-ին:

Հանդիպումն անցաւ «Արքայական ակումբ»-ի բացայայտ առաւելութեամբ: Լուկա Մոդրիչի, Մարկոս Լեորենտէի, Սերխիօ Ռամոս եւ Եահիա Նադերի ինքնագոլի շնորհի «Ռէալ»-ը յաղթեց 4:1 հաշւով՝ երրորդ տարին անընդմէջ նւաճելով պատւաւոր տիտղոսը: «Ալ Էյն»-ի կազմում միակ գոլի հեղինակ դարձաւ Ցուկասա Շիոտանին:

Երրորդ տեղի համար պայքարում «Ռիվէր Փլէյթ»-ը խոշոր՝ 4:0 հաշւով պարտութեան մատնեց Ասիայի Չեմպիոնների լիգայի չեմպիոն, ճապոնական «Կաշիմա Անթլերս»-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։