Հա

Մարզական

02/01/2019 - 12:30

«Յակոբեան»-ը՝ դարձեալ Իրանի ազգային հաւաքականի կողքին

Յունւարի 5-ին ԱՄԷ-ում կը մեկնարկի 2019 թւականի Ասիայի ազգերի գաւաթը:

«alikonline.ir» - Յունւարի 5-ին ԱՄԷ-ում կը մեկնարկի 2019 թւականի Ասիայի ազգերի գաւաթը:

Մրցաշարի գլխաւոր ֆաւորիտներից մէկը՝ Իրանի ազգային հաւաքականը Կատարում նախապատրաստւում էր մշցաշարին: Երէկ՝ յունւարի 1-ին, ԱՄԷ մեկնելուց առաջ, Իրանի ազգային հաւաքականը ներկայացել է մրցաշարի համար պատրաստւած՝ պաշտօնական հագուստով:

Ինչպէս տեղեկացնում է «varzesh3.ir» սպորտային կայքը՝ 2018 թւականի Աշխարհի առաջնութեան պէս, այս անգամ եւս ազգային հաւաքականի պաշտօնական հագուստի մատակարարը «Յակոբեան» ընկերութիւնն է:

Հաւատարիմ իր գործելաոճին, «Յակոբեան» ընկերութիւնն ինչպէս միշտ, չափազանց բծախնդրօրէն է մօտեցել աշխատանքին: Ողջ գործընթացն անձամբ վերահսկել է ընկերութեան հիմնադիր-տնօրէն Սմբատ Յակոբեանը:

Հագուստները պատրաստւած են իտալական, 100 տոկոսանոց բրդէ, բնական կտորներից, իսկ գունաւորումը համապատասխանեցւած է ձմեռային եղանակին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։