Հա

Մարզական

10/01/2019 - 12:00

«Միլան»-ը հետաքրքրւած է Հենրիխ Մխիթարեանով

Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: 

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Գրում է «News.am»-ը:

«Calciomercatoweb»-ի համաձայն՝ 29-ամեայ ֆուտբոլիստի ծառայութիւններով հետաքրքրւած է «Միլան»-ը: Իտալական թիմի գլխաւոր մարզիչ Ջենարօ Գատուզoն ցանկանում է ուժեղացնել միջին օղակը, եւ ակումբի գլխաւոր տնօրէն Լէոնարդօն արդէն զբաղւում է այդ հարցով: Աղբիւրը նշում է, որ Մխիթարեանն իդէալական տարբերակ է «Միլան»-ի համար:

Աւելի վաղ լուրեր էին շրջանառւում, որ Հենրիխ Մխիթարեանը կարող է հեռանալ «Արսենալ»-ից, եթէ «Բարսելոնա»-ի իսպանացի կիսապաշտպան Դէնիս Սուարէզը տեղափոխւի լոնդոնեան ակումբ: Անգլիական ակումբի գլխաւոր մարզիչ Ունաի Էմերին 2014/15 թթ. Մրցաշրջանում Սուարէզի հետ աշխատել է իսպանական «Սեւիլիա»-ում: Իսպանացի մասնագէտն անձամբ է շահագրգռւած Սուարէզի տրանսֆերով եւ «Արսենալ»-ի ղեկավարութեանը կոչ է արել նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Յիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարեանը շարունակում է ապաքինւել ոտքի կոտրւածքից: Նա վնասւածք էր ստացել «Տոտենհեմ»-ի միջեւ Անգլիական լիգայի գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: Սպասւում է, որ հայ կիսապաշտպանը մարզումները կը վերսկսի փետրւարին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։