Հա

Մարզական

12/01/2019 - 08:50

Ասիայի ազգերի գաւաթ. Յորդանանը, Չինաստանը եւ Հարաւային Կորէան՝ երկրորդ փուլում

2018 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում մեկնարկել է  խմբային փուլի երկրորդ տուրը:

«alikonline.ir» - 2018 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում մեկնարկել է  խմբային փուլի երկրորդ տուրը:

Յունւարի 10-ին եւ 11-ին տեղի ունեցաւ A, B, եւ C խմբերի երկրորդ տուրի հանդիպումները, որոնց արդիւնքում Յորդանանը, Չինաստանը եւ Հարաւային Կորէան նւաճեցին յաջորդ փուլի ուղեգիր:

A խմբում Թաիլանդը 1:0 հաշւով պարտութեան մատնեց Բահրէյնին, իսկ ԱՄԷ-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հնդկաստանի դարպասը:

A խմբի առաջատար 4 միաւրով ԱՄԷ-ն է: Հնդկաստանը 3 միաւորով երկրորդն է:

Թայլանդն ու Բահրէյնը ունեն 1-ական միաւոր: Այս խմբի ճակատագիրը կը որոշւի՝ վերջին 3-րդ տուրում:

B խմբում Յորդանանի ընտրանի 2 անպատասխան գնդակ ուղարկեց Սիրիայի դարպասը, իսկ Աւստարալիան խոշոր՝ 3:0 հաշւով պարտութեան մատնեց Պաղեստինին:

Այս խմբում Յորդանանի ընտրանին վաստակելով 6 միաւոր, նւաճեց յաջորդ փուլի ուղեգիր Աւստրալիան, վաստակել է 3, իսկ Սիրիան եւ Պաղեստինը 1-ական միաւոր:

C խմբում Չինաստանի հաւաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆիլիպինների դարպասը, իսկ Հարաւային Կորէան նւազագոյն՝ 1:0  հաշւով պարտութեան մատնեց Ղրղիզստանի հաւաքականին:

Այս խմբում Չինաստանն ու Հարաւային Կորէան վաստակելով 6-ական միաւոր, գործնականում լուծել են յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը վերջին տուրի՝ երկու թիմերի դիմացկանութիւնը կը պարզի թէ որ թիմն է առաջին տեղով դուրս գալու յաջորդ փուլ:

Այսօր յունւարի 12-ին Թեհրանի ժամանակով՝ 14:30-ին Աբու Դաբիի «Ալ Նահեան» ստադիոնում Իրանի հաւաքականը ուժերը կը չափի Վիետնամի դէմ պայքարում:

D խմբի միւս խաղում կը հանդիպեն Եմէնի եւ Իրաքի ընտրանինները:

Այսօր E խմբից եւս կը կայանայ մէկ հանդիպում Դուբայի «Ալ Մաքթում» ստադինում կը հանդիպեն Լիբանանի եւ Սաուդական Արաբիայի հաւաքականները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։