Հա

Մարզական

17/04/2019 - 08:10

ՈՒԵՖԱ-ի աջակցութեամբ Մխիթարեանը կը մեկնի Բաքու, եթէ «Արսենալ»-ը դուրս գայ ԵԼ-ի եզրափակիչ

ՈՒԵՖԱ-ն կաջակցի Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եթէ լոնդոնեան ակումբը դուրս գայ Եւրոպա լիգայի այս խաղարկութեան եզրափակիչ:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն կաջակցի Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եթէ լոնդոնեան ակումբը դուրս գայ Եւրոպա լիգայի այս խաղարկութեան եզրափակիչ: Վճռորոշ հանդիպումը պէտք է կայանայ Բաքւում մայիսի 29-ին: Այս մասին ըստ «Armsport.am»-ի՝ յայտնում է «ESPN»-ը:

Լրատւամիջոցը յիշեցնում է, որ Մխիթարեանն Ադրբեջան այցելելու խնդիրներ ունեցել է:

Նախորդ տարւայ հոկտեմբերին նա «Արսենալ»-ի կազմում չմեկնեց Բաքու՝ «Ղարաբաղ»-ի հետ խաղին, ինչպէս նաեւ 2015 թւականին Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում չի մասնակցել «Գաբալա»-ի հետ արտագնայ մրցավէճին:

Եթէ «զինագործները» Եւրոպա լիգայի այս խաղարկութիւնում դուրս գան եզրափակիչ, Մխիթարեանը Բաքու այցելելու խնդիր կունենայ. Ադրբեջանում արգելում են Հայաստանի քաղաքացիների մուտքը: ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը «ESPN»-ին տեղեկացրել է, որ կառոյցն այս հարցում կարող է աջակցել հայ ֆուտբոլիստին:

«ՈՒԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել նամակներ ակումբներին, ասոցիացիաներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, եւ թոյլատրել նրանց հանդէս գալու ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում»,- ասել է ՈՒԵՖԱ-ի աշխատակիցը «ESPN»-ի հետ զրոյցում:

Յիշեցնենք, որ «Արսենալ»-ը Եւրոպա լիգայի քառորդ եզրափակիչ է հասել: Այս փուլի առաջին խաղում լոնդոնցիները սեփական յարկի տակ 2:0 հաշւով յաղթել են «Նապոլի»-ին: Պատասխան խաղը կը կայանայ ապրիլի 18-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։