Հա

Մարզական

18/04/2019 - 10:20

Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ երկրներ-Իրան յարաբերութիւններում

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Վաղարշակ Յակոբեանը վստահ է՝ Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ:

«alikonline» - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Վաղարշակ Յակոբեանը վստահ է՝ Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ:

«Մեր աշխարհագրական դիրքը, մեր բարեկամական յարաբերութիւնները այնքան լաւ են հարեւան Իրանի հետ, որ մենք լաւագոյնս կարող ենք իրականացնել դա ու ես վստահ եմ, որ մեր երկիրը կապող օղակ կը լինի ԵԱՏՄ երկրներ-Իրան յարաբերութիւններում»,- «Aysor.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց իշխանական պատգամաւորը:

Եւրասիական միութեան անդամ երկրների շրջանում, պատգամաւորի խօսքով, պէտք է այս ամէնի մասին լաւ ներկայացնել, առաջարկել ծրագիր, որպէսզի նրանք նկատեն ու հասկանան Հայաստանի կարեւորութիւնը:

Նա ասաց, որ ապրանքների հսկայական ցանկ կայ, որոնց նկատմամբ պարզեցւած ռեժիմով է մաքսային արժէք կիրառւելու:

«Այդ ապրանքների մեծ մասը գիւղատնտեսական են: Սա մեզ համար շատ շահեկան է, քանի որ մենք նաեւ հակադեմպինգային հնարաւորութիւն ունենք, այսինքն՝ Իրանից եկող էժան ապրանքը չի կարող գրաւել մեր շուկան: Կառավարութեան մեր գործընկերների հետ քննարկումների արդիւնքում նրանք մեզ վստահեցրել են, որ այս առումով խնդիր լինել չի կարող»,- նշեց պատգամաւորը:

Ինչ վերաբերում է Հայաստանից Իրան արտահանմանը, «Իմ քայլի» ներկայացուցիչը նշեց, որ ԻԻՀ-ի հսկայական շուկան հայ արտահանողի համար լայն հնարաւորութիւններ է ստեղծում: Այսինքն, ըստ պատգամաւորի, Իրան կարելի է արտահանել ամէն ինչ՝ գիւղատնտեսական ապրանքներից մինչեւ տնտեսական:

«Օրինակ՝ մեղրը: Մեղրի հետ կապւած մենք բազմաթիւ դժւարութիւններ ունենք, ներքին շուկայում շատ յաճախ պահանջարկը չի բաւարարում: Վերջերս կնքւած համաձայնագրով հսկայական խթան է տրւում եւ դրա արդիւնքները մենք զգալու ենք»,- աւելացրեց Յակոբեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։