Հա

Մարզական

11/05/2019 - 08:40

ՈՒԵՖԱ․ Ադրբեջանը երաշխաւորել է Մխիթարեանի մուտքն ու անվտանգութիւնը

Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եւրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եւրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ: Այս մասին ըստ «News.am»-ի՝ յայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայութիւնը։

Մխիթարեանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։

«Մենք երաշխիքներ ենք պահանջել, որ Մխիթարեանը ոչ մի խնդիր չի ունենայ։ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարեանը Ադրբեջան մուտքի եւ Բաքւում կեցութեան հետ կապւած ոչ մի խնդիր չի ունենայ, կը ձեռնարկւեն անվտանգութեան համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է ՈՒԵՖԱ-ն։

Յիշեցնենք, որ «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն Եւրոպայի լիգայի գաւաթը Բաքւում կը վիճարկեն մայիսի 29-ին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։