Հա

Մարզական

15/05/2019 - 11:40

Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել Էւերեստ վերելքների թւաքանակով

Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 23-րդ անգամ բարձրանալով Էւերեստ լեռը:

«alikonline.ir» - Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 23-րդ անգամ բարձրանալով Էւերեստ լեռը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, մայիսի 15-ին յայտնել է «Kyodo» գործակալութիւնը:

Տեղի իշխանութիւնները յայտնել են, որ 49-ամեայ Կամի Ռիտան Ջոմոլունգմայի կատարին, որի բարձրութիւնը կազմում է 8848 մետր, հասել է տեղական ժամանակով ժամը 07:50-ին (Երեւանի ժամանակով 06:05-ին): Լեռնագագաթ ուղեւորդւելուց առաջ Ռիտան յայտնել է, որ պլանաւորում է կանգ առնել 25-րդ վերելքից յետոյ: Կամի Ռիտան առաջին անգամ Էւերեստ է բարձրացել 1994 թւականին, իր վերջին վերելքը նա կատարել էր 2018 թւականի մայիսի 16-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։