Հա

Մարզական

25/05/2019 - 09:10

«CNN»-ը «Չելսի»-ին ու «Արսենալ»-ին խորհուրդ է տւել բոյկոտել Եւրոպայի լիգայի եզրափակիչը

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ «Արսենալ»-ի եւ «Չելսի»-ի միջեւ Բաքւում կայանալիք ֆուտբոլի Եւրոպայի լիգայի եզրափակիչին:

«alikonline.ir» - Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ «Արսենալ»-ի եւ «Չելսի»-ի միջեւ Բաքւում կայանալիք ֆուտբոլի Եւրոպայի լիգայի եզրափակիչին: Փոխանցում է «News.am»-ը:

Ամերիկեան «CNN» ալիքն անգլիական ակումբներին խորհուրդ է տւել բոյկոտել Եւրոպայի լիգայի եզրափակիչը, որպէսզի ՈւԵՖԱ-ն ստիպւած լինի հանդիպումն անցկացնել այլ վայրում:

Բրիտանական «Daily Mail»-ն անդրադառնալով Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի՝ ֆուտբոլի Եւրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշմանն ու այն տեղեկութեանը, որ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը մտադիր են Եւրոպայի լիգայի եզրափակիչի 6000 տոմս վերադարձնել ՈՒԵՖԱ-ին, սոցցանցերում կատարել է հետեւեալ գրառումը. «Իսկ ո՞վ է լինելու եզրափակիչում»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ «Արսենալ»-ը ՈՒԵՖԱ-ին քննադատել էր Եւրոպայի լիգայի եզրափակիչն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում անցկացնելու համար:

«Արսենալ»-ի ու Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը չի մեկնելու մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչին:

Աւելի վաղ ՈՒԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանութիւնը «Արսենալ»-ին եւ Մխիթարեանին տւել էին անվտանգութեան երաշխիքներ, սակայն լոնդոնեան ակումբը մայիսի 21-ին յայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդիւնքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարեանը բաց է թողել երկու արտագնայ եւրոգաւաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։