Հա

Մարզական

09/06/2019 - 09:10

Վոլէյբոլի Ազգերի լիգա. Հերթական զոհն Արգենտինան էր. Իրան-Արգենտինա՝ 3:1

2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում երէկ՝ յունիսի 8-ին տեղի ունեցան 2-րդ շաբաթւայ 2-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - 2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում երէկ՝ յունիսի 8-ին տեղի ունեցան 2-րդ շաբաթւայ 2-րդ տուրի հանդիպումները:

Տոկիոյում, Իրանի ազգային հաւաքականն ուժերը չափեց Արգենտինայի ընտրանու դէմ պայքարում: Բրազիլիայի հաւաքականից կրած պարտութիւնից յետոյ, մրցաշարային աղիւսակում սեփական դիրքերն ամրապնդելու համար, մեր ընտրանուն յաղթանակ ուղի վերադառնալ էր անհրաժեշտ, ինչն էլ յաջողութեամբ կատարեցին մեր «երկնաքերեր»-ը: Վերջնահաշիւը 3:1 (25:19, 20:25, 25:22, 34:32) էր յօգուտ Իրանի:

Այս յաղթանակի շնորհիւ, Իրանի հաւաքականն ամրապնդեց իր տեղը մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականում: Մեր ընտրանին տարել է 4 յաղթանակ, կրել՝ 1 պարտութիւն: Մրցաշարային աղիւսակի առաջին 2 հորիզոնականներն զբաղեցնում են Ֆրանսիայի եւ Բրազիլիայի հաւաքակնները, որոնք տարել են 5-ական յաղթանակ:

Մրցաշարի 2-րդ շաբաթւայ վերջին՝ 3-րդ տուրում Իրանի հաւաքականն այսօր՝ յունիսի 9-ին կը մրցի Ճապոնիայի ընտրանու հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։