Հա

Մարզական

11/06/2019 - 10:10

«Ոչինչ չունենք ապացուցելու». Արմէն Գիւլբուդաղեանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչինչ չունի ապացուցելու:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչինչ չունի ապացուցելու:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է յայտնել հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցը: «Թէ յաղթած, թէ պարտւած խաղը պէտք է շուտ մոռանալ եւ պատրաստւել յաջորդ հանդիպմանը: Մեծ տրամադրւածութեամբ պէտք է մօտենանք Յունաստանի դէմ խաղին, որ կարողանանք լաւ արդիւնք գրանցել: Հաշւի առնելու ենք ինչ-ինչ գործօններ Յունաստանի խաղում, բայց խաղալու ենք մեր ֆուտբոլը»,- ասել է նա:

Գիւլբուդաղեանցի խօսքով՝ տակտիկական վերջնական որոշումները կը կայացւի վերջին մարզումից յետոյ: «Ոչ մէկի ոչինչ չունենք ապացուցելու: Հագնում ենք ազգային թիմի մարզաշապիկը եւ մեր նւիրւածութեամբ, որակւերով բարձր պահենք մեր ազգի պատիւը»,- եզրափակել է մասնագէտը:  

Ֆուտբոլի Եւրօ-2020-ի որակաւորման փուլի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին յունիսի 11-ին Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կը հիւրընկալւի Յունաստանի հաւաքականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։